28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Լինելու ենք պահանջկոտ թե՛ մեր նկատմամբ , թե՛ մեր գործընկերների

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» իրականացման աջակցության առաքելության հետ՝ թիմի ղեկավար Զարուհի Թոխմախյանի գլխավորությամբ։   Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, այլ պատասխանատու անձինք։  Քննարկման առանցքում ծրագրի առաջընթացին և […]

Ինչի՞ էդ ձեւ մարդ են կալանավո՞ւմ, հա՞. Մ. Մուրադյան

ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Մուրադյանը  պայքարում է Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի իրավունքների համար: Նրա համար անգամ ստորագրահավաք էր արել ԱԺ-ում: Դավիթ Համբարձումյանի նկատմամբ արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել, սակայն Մուրադ Մուրադյանը պնդում է, որ երկու գործն էլ անհիմն են հարուցել. «Էսօր, գիտե՞ք, ինչ են հիմնավորել քաղաքապետի վրա՝ ոմն մեկն ասել է, որ սիլա […]

Օրինական ճանապարհը բիզնեսն է, կարող է ինքը չի զբաղվել, ընտանիքն է զբաղվել. Գ. Սահակյան

«Մեր կուսակիցն է և մեր լավագույն կուսակցականներից մեկն է, ես կուզենայի, որ մնար քաղաքապետ, բայց ինքը գտավ, որ պետք է հրաժարական տա: Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին մենք նորից խմբով կմասնակցենք քաղաքապետի ընտրություններին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն կմասնակցի թե՛ […]

Կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ

Հուլիսի 12-ին՝ ժամը 10։00-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում կքննարկվի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։

ՊԵԿ-ի նոր բացահայտումները

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և  ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին  հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ […]

Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում է (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելգիայի Թագավորություն։  ՀՀ վարչապետին  Բրյուսելի «Աբելագ» օդանավակայանում դիմավորեցին Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում  ՀՀ առաքելության ղեկավար  Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ դեսպանության, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունների ներկայացուցիչները։ Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, […]

Հուլիսի 12–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  12–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը: ԹԵՄԱ՝  վերջերս  ՀՀ արդարադատության նախարարը  տեղեկացրել է դատավորների թվի երեք անգամ  ավելացման անհրաժեշտության մասին. խնդրի լուծման համար պետության շահն ու  դատավորների գործունեության բարելավումը:    

Եթե «Սորոսը» մտել է Էջմիածին, մեր հարցը լուծված է

Այսօր մի աբեղա որոշել է վեհափառին անվանել սատանա, սատանան ինքն է և իր բոլոր մտերիմները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Հիմա ձեռք է բարձրացվում մեր հավատի վրա: Ես գիտեմ, թե որտեղից եք սնվում: Մենք եվրոպական ստանդարտներին նմանվելու համար ազատություն տվեցինք այն բոլոր մարդկանց, որոնք կարող են նաև ունենալ ուրիշ […]

ԱԱԾ-ի հերթական զոհը

Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը:  ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հաստատել է լուրը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված