Վարչապետ Փաշինյանը Բրյուսելում է (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելգիայի Թագավորություն։
ՀՀ վարչապետին Բրյուսելի «Աբելագ» օդանավակայանում դիմավորեցին Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ դեսպանության, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունների ներկայացուցիչները։
Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։
Քիչ անց վարչապետը կմեկնի «Կարնեգի» հետազոտական կենտրոն, այսօր նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։