06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հարձակվել են պատգամավորի վրա. Hraparak.am

Եթե որոշ պատգամավորներ պատանդ են մնացել Ազգային ժողովում, ապա ոմանք էլ չեն կարողացել ներս մտնել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը ԱԺ շենքի Դեմիրճյան մուտքի մոտ է հասել, երբ արդեն այստեղ որոշ բազմություն էր հավաքված։ Նա փորձել է դարպասը բացել տալ, որ ներս մտնի, հավաքված կանանցից մի քանիսը ճանաչել են նրան եւ բառիս բուն իմաստով՝ հարձակվել […]

Բոլոր խմբակցությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկելու արտահերթ ընտրությունները

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին իրադարձություններին․ «Ես իմ պահվածքով մաքսիմալ անում էի այն, որպեսզի ունենանք ԱԺ-ում երկխոսության հնարավորություն։ Բարեբախտաբար, ինչ-որ ժամանակ դրան հասել էինք։ Ինձ համար մեծ ուրախություն էր և բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու-Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գա ու քաղաքական ուժերի հետ ԱԺ-ում քննարկենք հարցը։ Հայտնի էր, […]

Դաշնակցությունը կառավարությունից հետ է կանչում իր ներկայացուցիչներին

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին  «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

Ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը

Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։ Ըստ գիտնականների՝ որոշում ընդունելիս ուղեղի՝ ճակատային մասում գտնվող երկու հատվածների միջև պայքար է սկսվում։ Զբոսանքի կամ վազելու գնալու համար ուղեղին ավելի շատ ջանք է պետք որոշում ընդունելու համար։ Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ որոշում են ընդունում հանգստի ավելի պասսիվ տարբերակի օգտին։ […]

Օսիպյանի դիրքորոշումը

Մարդիկ իրենց իրավունքն են իրականացնում, հավաքը ցրելու հիմքեր չկան, այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով ժամանել է Բաղրամյան պողոտա: Հիշեցնենք, մարդիկ հավաքվել են ԱԺ-ի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ պաշտպանելու հեղափոխությունը: 

Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով. Աշոտյան

«Քաղաքական երկխոսությունը չի կարող կազմակերպվել շանտաժի, ճիչերի և սպառնալիքների լեզվով։ Այս օրերին և շաբաթներին դուք կարող էիք տեսնել նման բան հակառակ կողմից։ Մենք չենք այրում կամուրջները մեր ընդդիմախոսների հետ բանակցությունների համար, հակառակը` բարենպաստ մթնոլորտ ենք ստեղծում դրա համար», – ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Այսօր խորհրդարանն ընդունել է կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։ Օրինագիծը պաշտպանում […]

Ոչ մեկը չի վախենում, ձեր մտքով չանցնի, մենք չենք վախենում. Կարինե Աճեմյան

«Ոչ մեկը չի վախենում, ձեր մտքով չանցնի, մենք չենք վախենում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «ԱԺ պատգամավորները պարտավոր են կատարել իրենց գործողությունները։ Մենք էլ ունենք մեր հետևորդները։ Մենք իրենց չենք հրավիրում, որովհետև բախումներին դեմ ենք»,- հայտարարեց պատգամավորը։  

Գործող ԱԺ-ն ստեղծում է սահմանադրական ճգնաժամ. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Եվս մի անգամ փաստենք․ Գործող ԱԺ-ն չի ներկայացնում ժողովրդին, լեգիտիմ չի, ստեղծում է սահմանադրական ճգնաժամ և խոչընդոտում է ՀՀ անվտանգությանն ու զարգացմանը»: Ավելի վաղ Արարատ Միրզոյանը գրել էր. «Ազատ, արդար, արժանապատիվ և երջանիկ Հայաստանի մասին երազանք ունեցող հպարտ քաղաքացիներ, բոլորս դեպի […]

Կինը ծննդաբերել է մետրոյում

Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում երեխա է լույս աշխարհ եկել: Ծննդաբերող կնոջն օգնել են կայարանի աշխատակիցները,– տեղեկացնում է քաղաքի մետրոպոլիտենի լրատվական բաժինը: Երեխան լույս աշխարհ է եկել Երևանի ժամանակով ժամը 14.45-ին: Այժմ մայրն ու երեխան հիվանդանոցում են, նրանք իրենց լավ են զգում։ Ինչպես հայտնել են մետրոպոլիտենից, սա վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին դեպքն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված