10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Բերդավանցիները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն ու պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին, որոնց թվում նաև բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանն է: Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնում է,  որ ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. «Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է, տեղում հսկողություն են իրականացնում ոստիկանության ծառայողները: Իրավիճակը […]

Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ատոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի կապակցությամբ։ Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել է՝ 1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա. 3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ […]

Նոյեմբերի 18-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  19-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի կրոնագետ Վարդան Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու մասին օրինագիծը չընդունվեց.  ինչո՞ւ է  անհրաժեշտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն. օրինագծի չընդունման հետեւանքներն ու վտանգները:

Հեղափոխությունից հետո իշխանության եկած անձինք մտածում են՝ մոլորակը պտտվում է իրենց շուրջը /տեսանյութ/

Սամվել Նիկոյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ազգային պահպանողական գաղափարախոսության կրող քաղաքական ուժ է, որի համար Առաքելական եկեղեցին, ընտանիքը, բանակն ունեն  առանցքային նշանակություն։  Հարցին՝ ինչո՞ւ իր անունը չկա ՀՀԿ ընտրացուցակում, Սամվել Նիկոյանը նշեց, որ դեռևս երկու ամիս առաջ է հայտարարել, որ, եթե լինեն մարդիկ, որոնց խորհրդանարում աշխատելու գործիքակազմն ավելի արդյունավետ կլինի, քան իրենը, ապա սիրով իր տեղը կզիջի […]

Դավաճանի, քցողի համբավ ձեռք բերելը լավ բան չէ. Արամ Սաֆարյան

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի կարծիքով, հակառուսական քարոզչական ուժերը ակտիվ գործունեություն են ծավալելու: Լրագրողների հետ հանդիպմանը Արամ Սաֆարյանը հայտարարեց`իրենք բանավեճին դեմ չեն, բայց դեմ են, որ Հայաստանը դառնա գերտերությունների բախման թատերաբեմ: Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները, ըստ բանախոսի, ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական հարաբերությունների […]

Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ…. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ […]

Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ

Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված