Աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների. Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Շնորհակալություն հայտնելով գործող աշխատակազմին մինչ այժմ կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը միեւնույն ժամանակ խոսել է այն խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ հարկավոր է դրսեւորել սկզբունքային մոտեցում: «Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երեւանը, […]





































