14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:  

Ոստիկանության զորքերը ուղեւորվեցին դիրքեր /տեսանյութ/

Վալերիյ Օսիպյանին ողջունեցին ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողները։ Նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։  «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»․ ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու շնորհակալությունը։  Հայրենիքի, […]

«Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումները վտանգավոր են

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել […]

Պարգեւավճարի այլընտրանքը

Ակնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական ապարատում ինքնապարգևավճարների գործընթացները և հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ղեկավարներն իրնենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տվել: Հասարակության մեծ մասը համարում է, որ սա էլ կոռուպցիայի ինչ-որ դրսևորում է և պետության հաշվին Նիկոլի իշխանավորները փորձում են իրենց բարեկեցության խնդիրը լուծել՝ իրենք իրենց միլիոնավոր դրամի […]

«Իմ քայլը» պառակտվո՞ւմ է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ դիմում է գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։ ««Իմ քայլը» խմբակցության անդամներ Սաշա Կատվալյանը և Արման Իսկանդարյանը դիմումներ են գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին», – ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քաղաքապետը նշեց նաև, որ դադարեցվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանի լիազորությունները։ Լիազորությունները […]

Պաշտոնանկություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Արա Մելիքջանյանն ազատվել է  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից, Արծվիկ Նիկողոսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից, Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:    

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երանի եք տալու. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, նշանակում է՝ նա արդեն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ։ Հարցին՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական տարբեր գործընթացներ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դրանց չի արձագանքում և իր խոսքն ասում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ժամանակը գա, նա կխոսի, հավանաբար 2019 թվականին։ Ինչ վերաբերում է […]

Կանխատեսվում է շատ տաք փետրվար

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված