21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Իմ քայլը» պառակտվո՞ւմ է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ դիմում է գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։

««Իմ քայլը» խմբակցության անդամներ Սաշա Կատվալյանը և Արման Իսկանդարյանը դիմումներ են գրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին», – ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց նաև, որ դադարեցվել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանի լիազորությունները։

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են հերթական հաջորդ թեկնածուներ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Գալստյանին:

Մենք կապ հաստատեցինք քաղաքապետի մամուլի պատասխանատու  Հակոբ Կարապետյանի հետ, հասկանալու համար, թե քաղաքապետին տրվե՞լ է որևէ պարզաբանում.

«Կարծում եմ ավագանու անդամներն իրենք պետք է ասեն, թե ինչու են նման որոշում կայացրել, քանի որ լինում են դեպքեր , երբ մարդիկ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ են հրաժարական տալիս»:

«Իմ քայլը» ավագանու խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը հրաժարվեց խոսել, ասաց՝ չի կարող, ժողովի է  :

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Երևանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության  ներսում լուրջ տարաձայնություններ են եղել, որի պատճառով էլ ավագանու անդամները հրաժարվել են իրենց մանդատներից : 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ