Էդմոն Մարուքյանը կասկածի տակ է դնում կառավարության կազմավորման օրինականությունը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կասկածի տակ է դնում կառավարության կազմավորման օրինականությունը։ Կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցի մասին պատգամավորը հայտարարություն է տարածել. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ […]





































