15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:

Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. հրաժարական

Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից: Սիրանուշ Սահակյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, […]

Հարկային բարեփոխումնե՞ր, թե՞ հարկատուների համար ավելորդ բեռ /տեսանյութ/

 «Հարկ վճարողների և  գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծի և տնտեսական միջավայրում  սպասվող փոփոխությունների ազդեցության մասին, ասաց՝ պետք չէ շտապել և այդ փոփոխությունները անվանել բարեփոխումներ, քանի որ մենք չգիտենք դրանով օրենսդրությունը բարեփոխվո՞ւմ է, թե՞ ոչ: Եսոյանը արձանագրեց՝ այդ նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք, ըստ […]

Երկար սպասված լուր Facebook-ի Messenger-ից

Facebook-ի Messenger-ում այսուհետ հնարավոր կլինի ջնջել ուղարկված հաղորդագրությունը՝ 10 րոպեի ընթացքում: Այս մասին հաղորդվել է հավելվածի պաշտոնական կայքում։ Հրահանգը կատարելու համար պետք է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «ջնջել բոլորի համար» գործառույթը, այնուհետև չաթում կհայտնվի տեքստ այն մասին, որ հաղորդագրությունը ջնջվել է։ Նոր գործառույթը փետրվարի 5-ից հասանելի կլինի, եթե ներբեռնվի Messenger-ի վերջին թարմացումը։      

Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու գրանցումը

«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար երեխաների և դպրոցների գրանցումը։ Մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին: Նրան կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցելու համար աշակերտները պետք է գրանցվեն իրենց դպրոցում մինչև փետրվարի 19-ը։ Սիրով սպասում ենք աշակերտների մասնակցությանը մրցույթին։ Մանրամասների համար այցելեք «Կենգուրուի» կայք` […]

Փոքր կառավարության ուրվականը վտանգավոր է

Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։ Ուրվականը համամարդկային է և հնամյա, սակայն Օսիրիսի նման […]

Կրթության նորանշանակ փոխնախարարը բերման էր ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված