06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը հաջորդ կադրին է առաջ «բրդում». Իրավունք

ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրդում»:

Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, եւ ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:

Реклама 23

Վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:

Սակայն այս գաղափարն այնքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի նաեւ վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը:

 

Այլ հրապրակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ