Արայիկ Հարությունյանը քաղաքական տրանսվիստիտ մարմնավաճառ է. Նարեկ Մալյան /տեսանյութ/
ՀՀ հպարտ քաղաքացին հասկացավ, որ ,Քաղաքացու օրվա մասով, իրեն հարիֆացրին, ֆեյք ԱՁ-ներ բացեցին, 124 մլն դրամը դրին ջեբները ու վերջում քացով հետևներին խփեցին։ Շնորհավո՛ր տոնդ, ՀՀ անպե՛տք քաղաքացի: Աղվան Պողոսյան քաղաքագետ
Այսօր՝ իշխանափոխությունից մեկ տարի անց իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանության գալը չուներ բավարար պատկերացում կուտակված խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ, չուներ հստակ ծրագիր։ Փոխանակ խնդիրներին լուծում առաջարկելու և իրագործելու՝ նա սկսել է մեղավորներ և արդարացումներ փնտրել՝ թե ինչու են խնդիրները մնում չլուծված և այլն և այլն… Պարոն վարչապետ, մի՞թե մինչ իշխանության գալը չգիտեիք, որ […]
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից, հայտնում են Պաշտպանի գրասենյակից։ Այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի […]
Օրերս վարչապետն անձամբ անդրադարձավ տևական ժամանակ իմ կողմից արծածվող «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մուտքերում ստվերային աշխատողների օրինական դաշտում «չերևալու» փաստարկումներին։ Ամենևին հարցականի տակ չդնելով վարչապետի կողմից հայտարարված` 562 043 օրինական գրանցված աշխատողների թվաքանակը, փաստենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում» ևս դե-ֆակտո պետք է պրոեկտվեն հայտարարված, օրինական դաշտ բերված աշխատողների այդ թվերը՝ բազմապատկած 1000 դրամով` հավաստելով իրականության և վարչապետի […]
Հասարակական-քաղաքական շրջանակները, մամուլը քննարկում են «Քաղաքացու օրն» ու այդ կոնտեքստում աշխարհաքաղաքական զարգացումները: Այսպես, Ադրբեջանում կմեկնարկում են ադրբեջանական և թուրքական զորամիավորումների հերթական համատեղ ռազմական վարժանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, մայիսի 1-ից 3-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժություններ։ Բաքվում հանդիսավոր պայմաններում, դիմավորել են այն թուրք զինծառայողներին, որոնք մասնակցելու են նշված զորավարժություններին։ Թուրք-ադրբեջանական այս զորավարժությունները ուղղված […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն: Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիաճկով» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական […]
Հանրապետության տարածքում` Ապրիլի 29-30-ը, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ ապրիլի 29-30-ը, մայիս 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
























