Նիկոլ Փաշինյանը Արցախ է գործուղում ԱԽՔ-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
- Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:
- Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: