Ադրբեջանը փորձում է Նախիջեւանի ուղղությամբ հաղթահարել պաշտպանական խոչընդոտները. քաղաքագետ /տեսանյութ/
Ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից, շախմատի իր դպրոցից ու նույնիսկ հեռանալ Հայաստանից: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գագիկ Սարգսյանը: Նա բացատրեց, որ բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը դպրոցի տնօրենի մրցույթ է հայտարարել, որին Վահանյանը չի կարող մասնակցել […]
Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել նոր պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշում է ընդունվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար: Պատմաբան Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Թուրքիան թույլ չի տալու, որ հայ […]
«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի գերմանաբնակ ազգությամբ թուրք դերասանուհի Սիբել Քեքիլին Instagram-ում արգելափակել է իր թուրք հետևորդներին, հաղորդում է «Էրմենիհաբերը»։ Պատճառն է այն, որ երկար ժամանակ դերասանուհին սպառնալիքներ է ստացել թուրք հետևորդներից։ Նա նույնիսկ 2018թ. հոկտեմբերին այդ մասին հայտարարել է, թուրքական Haberler լրատվական կայքի հետ զրույցում, նշելով, որ մահվան սպառնալիքներ է ստացել։ Տեղեկացնենք, որ Քեքիլին հայտնի […]
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորական խոսք է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում: «Շնորհավորում եմ լրագրողներին և մեդիա ոլորտի աշխատակիցներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մաղթում եմ, որ ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնեք ազատ, անկախ և անվտանգ պայմաններում: Դուք կամուրջ եք հանդիսանում տեղեկատվության […]
Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Վեհափառ տեր, Հոգևոր հայրեր, Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար և շատ կարևոր […]
Երջանկությունն Աստծուն ամեն ինչից առավել սիրելն է, որովհետև ինչպես Աստված է մարդուն Իր բոլոր արարածներից առավել սիրում, այդպես էլ կամենում է, որ և Ինքը մարդկանցից սիրվի ամեն ինչից ավելի: Ով Աստծուն չի սիրում, ինչպես պետք է սիրել, անհանգիստ վարանում է. որովհետև անհնար է, որ մարդու բաղձանքը հանգստանա այլ բաներով,, եթե ոչ՝ միայն Աստծով: Ուստի երբ […]
























