22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից ու հեռանալ երկրից

Ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից, շախմատի իր դպրոցից ու նույնիսկ հեռանալ Հայաստանից: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գագիկ Սարգսյանը: Նա բացատրեց, որ բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը դպրոցի տնօրենի մրցույթ է հայտարարել, որին Վահանյանը չի կարող մասնակցել տարիքի պատճառով: 67 տարեկան է, իսկ օրենքով՝ ՀՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին:

«Երեկ ենք կոլեկտիվով համոզել, նա ասաց. «Դիմում գրեմ Երեւանի պատվավոր քաղաքացիությունից հրաժարվեմ, բոլոր մեդալները տանեմ հանձնեմ, դպրոցիս ցուցանակը հանեմ, ասեմ չեմ ուզում, եւ գնամ»»,- պատմեց Սարգսյանը:
Նա նաեւ պատմեց, որ իրավիճակի մասին իմացել է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը: Նա զանգահարել է Վահնյանին հունիսին Ռուսաստանում կայանալիք մրցաշարի հրավիրելու համար ու այդ մասին տեղեկացել հենց նրանից: Նա Վահանյանին ասել, որ եթե ուզում է, թող ամեն ինչ թողնի ու գնա Ռուսաստան:

Սարգսյանն անթույլատրելի համարում այս իրավիճակը: Նա ընդգծում է, որ Վահնյանը գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստն է, 1989 թ. ԽՍՀՄ չեմպիոն է, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատային օլիմպիադաների (1984 եւ 1986 թթ.), աշխարհի թիմային 2 առաջնությունների (1985 եւ 1989 թթ.) եւ Եվրոպայի թիմային 3 առաջնությունների (1980, 1983, 1989 թթ.) հաղթող։ Շեշտում է նաեւ, որ 2008 թ. Ռումինիայում բացվել ու մինչեւ այժմ գործում է նրա անունը կրող ակադեմիա՝ Բուխարեստւ շախմատային ակադեմիա:

«Մենք հանկարծ մամուլից իմանում ենք, առանց մեզ ասելու, իմանում ենք, որ մայիսի 7-ին նշանակված է մրցույթ Ռաֆայել Վահանյանի պաշտոնի համար, եւ նա իրավունք չունի մսանակցելու, որովհետեւ անցել է 65 տարեկանի շեմը: Մարդ, որը Երեւանի պատվավոր քաղաքացի է, Երեւանում կա Ռաֆայել Վահանյանի դպրոց, որի տնօրենը Ռաֆայել Վահանյանն է, որի բացմանը եկել են աշխարհի բոլոր երկրների ֆեդերացիաների նախագահները, շախմատի աշխարհի ֆեդերացիայի նախագահը եւ հիմա ուզում են Ռաֆայել Վահնյանին ասել՝ թող դպրոցը»,- ասաց նա:

Դպրոցի աշխատակիցների բաց նամակը.

Մարզադպրոցի աշխատակիցները բաց նամակով դիմում են քաղաքապետ Հայկ Մարությանին: Նրանք խնդրում են կասեցնել մայիսի մրցույթը եւ օրենսդրական ճանապարհով լուծել խնդիրը: Նրանք առաջարկում են վերակազմակերպել դպրոցի կարգավիճակը, ինչը թույլ կտա, որ 65 տարին լրացած անձը ղեկավարի գործադիր մարմինը: Բաց նամակի տակ ստորագել են աշխատակիցները:

Մտավորականների բաց նամակը, որի տակ շուտով ստորագրություններ կհայտնվեն.

Սարգսյանը նշեց, որ Մարությանին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով են հանդես գալու նաեւ մտավորականները: Բաց նամակ է գրելու նաեւ ՀՀ Շախմատի ֆեդերացիան, աշխարհի տարբեր երկրների շախմատիստներ: Նա տեղեկացրեց, որ, եթե այնուամենայնիվ մրցույթը կայանա ու այլ տնօրեն ընտրվի, բոլոր 22 աշխատողները հեռանալու են դպրոցից:

Դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա տեղեկությունը հրապարակել է ֆեյսբուքի իր էջում:

Մարզադպրոցը բացվել է 2015 թ.: Սարգսյանի խոսքով՝ Վահանյանը նույնիսկ չի ցանկացել: Նրան համոզել են, որ այն իր անունը կրի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ