29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Դժգոհության նոր ալիք՝ դատավորների շրջանում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատա­վորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:  Ըստ դատավորների՝ այդ […]

Արշավիր Ղարամյան. Պատերազմի, կեղծ օրակարգերի, հերոսների անվանարկման մասին /տեսանյութ/

Սեպտեմբերի 2-ին տոնում ենք Արցախի Հանրապետության անկախության 28-ամյակը։ 1991 թվականի այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որն ընդունեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց բնակչության 80 տոկոսը և գրեթե միաբերան կողմ քվեարկեց անկախությանը։ Անկախության հռչակմանը զուգահեռ շարունակվում էր պատերազմը […]

Ամուլսարը ՔԿ-ում պաշտոնանկությունների պատճառ կդառնա․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով’ առաջիկա օրերին պաշտոնանկություններ են սպասվում ԼԼ քննչական կոմիտեում: Պաշտոնանկությունները կապված են հենց Ամուլսարի հետ: Մեզ հասած տեղեկու­թյուններով’ պաշտոնանկների ցանկում է լինելու Ամուլսարի վերաբերյալ քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Այս պահին քննարկվում է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանի պաշտո­նանկության հարցը: Չի բացառվում, որ Ամուլսարի հարցով պատժվեն նաև նախկին պաշտոնյաներ»։ Նյութն […]

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Դատարանը գտավ, որ ձերբակալումը ոչ իրավաչափ էր, բայց գտավ, որ կալանավորելու հիմքերը բավարար են»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանը նշեց, որ իրենք բողոքարկելու են այս որոշումը: […]

«Հանցավոր մանկամտություն է մտածելը, որ եթե ՀՀ-ում արել ես այսպես կոչված ժողովրդավար հեղափոխություն, ուրեմն այլևս Հայաստանի և Արցախի ժողովուրդներին ոչինչ չի սպառնում».Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հանցավոր մանկամտություն է մտածելը, որ եթե ՀՀ-ում արել ես այսպես կոչված ժողովրդավար հեղափոխություն, ուրեմն այլևս Հայաստանի և Արցախի ժողովուրդներին ոչինչ չի սպառնում. Արմեն Աշոտյանը՝ այս իշխանության արտաքին քաղաքականության մասին: Մենք այնքան սուտ ենք լսել: Սեփական քաղաքական կաշին փրկելու պարզ հնարքը՝ երբ նայում ու ստում են, գրում ու ստում են, այլևս չեն աշխատում: Վստահ եմ՝ նախնականա […]

«Երբ տրանսգենդեր Կարաբինային ընդունելու ժամանակ կա, իսկ Սուրբ Գայանե վանքում ուսուցիչների օրհնության ավանդական կարգին մասնակցելու ժամանակ` ոչ». Էդուարդ Շարմազանովը՝ Արայիկ Հարությունյանին

ԱԺ նախկին փոխնախագահ,  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  հետեւյալ կերպ է արձագանքել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Արայիկ Հարությունյանի բացակայությանը Սրբ. Գայանե վանքում ուսուցիչների օրհնության ավանդական կարգին. «Երբ տրանսգենդեր Կարաբինային ընդունելու ժամանակ կա, իսկ Սուրբ Գայանե վանքում ուսուցիչների օրհնության ավանդական կարգին մասնակցելու ժամանակ` ոչ: Հ.Գ. Դե Սորոսի գրասենյակ պիտի լիներ երևի, որ վազելով […]

Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կանանց սպանությունների թեմային: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցը: Էրդողանը հայտնել է, որ կանանց սպանությունները կանխելու հարցում կողմ է մահապատժի վերականգնմանը: «Ես պարզ և բացահայտ եմ ասում, որ կողմ եմ մահապատժի վերականգնմանը»,- հայտարարել է նախագահը: Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004 թվականին, երբ երկրում ԵՄ […]

Անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունն առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը: Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում […]

Ադրբեջանը պղծում և սեփականաշնորհում է Աղթամարի վանքը

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ներքաղաքական մանր խնդիրներով և կեղծ օրակարգերով, իսկ որոշ ապազգային տարրեր էլ չեն հրաժարվում Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներից, մեր արևելյան և արևմտյան բարբարոս հարևանները, օգտվելով Հայաստանում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից, շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը՝ հավակնություններ ներկայացնելով և փորձելով սեփականաշնորհել Թուրքիայի տարածքում գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենահայտնի միջնադարյան կոթողներից մեկը՝ Աղթամարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված