29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ավտոմաքսատուրքի արտոնության վերացման հետևանքները ծանր են լինելու. 168 Ժամ

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։ Չնայած դրա կարևորությանը, կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել այդ արտոնությունը գոնե ևս մեկ-երկու տարի […]

«… Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում». Փաշինյանի նոր զեղումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում Հայաստանին նվիրված բանաստեղծություն է ներկայացրել: «Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում, Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում, Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք, Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:  

ՊՆ-ի վերեւներում պարգեւավճարների գաղտնի «օպերացիա» են նախապատրաստում. Իրավունք

Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգեւավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների եւ օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից: Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, եւ հետո՝ ստորին […]

«Կմեռնեմ, բայց չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի»

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»։ Թաթուլ Կրպեյան «Հայ հերոսներ» 

Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի համար աշխատանքից ազատվել է հյուպատոսը

Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում կարծես սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների: Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակներն և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով` պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքը այն է , որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում […]

Հոգեբույժը միգուցե փորձի կանխել հիվանդագին վիճակիդ խորացումը. փաստաբանը՝ Փաշինյանին

 Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հանրագրում Հայաստանին նվիրված բանաստեղծություն է հրապարակել, որի հեղինակը հավանաբար ինքն է: Մեկնաբանություններում փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որ Ամուլսարի հետ կապված, սուր քննադատության է ենթարկում վարչապետին, նշել է. «Նիկոլ ջան, պոեզիայի ժամանակ էլ ունես փաստորեն։ Բայց պոեզիան էլ հոգեկան վիճակի ցուցիչ է։ Ոնց հասկանում եմ՝ ծանր դրության մեջ ես։ Եթե այդպես է, դիմի […]

Ինչո՞ւ է Թրամփը մերժում Փաշինյանին: Ամուլսարն էլ չի փրկի. Իրավունք

Ամուլսարի հետ կապված Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով նա  հորդորեց ջերմուկցիներին դադարեցնել հանքի շրջապատումը, այսինքն՝  ուղղակիորեն արտահայտվեց հանքը շահագործելու օգտին, ինչպես եւ  սպասվում էր բուռն հակազդեցություն առաջացրեց:   Սակայն այս պատմության տակ կան մի շարք ուշագրավ դետալներ եւ  հարցադրումներ: Եվ առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը  խոսեց այս մասին, երբ առանց այդ էլ մի շարք ոչ պակաս աղմկոտ եւ վտանգավոր թեմաների  մեջ է թաթախված: Ղարաբաղ, այդ թվում՝ Ստեփանակերտի հետ  հակասություններն ու բանակցային բարդացող գործընթացը, Քոչարյանի գործը, ՌԴ-ի հետ աչքի առաջ վատթարացող եւ ԱՄՆ-ի հետ այդպես էլ չկարգավորվող  հարաբերությունները,  սեփական թիմում սկսվող խժդժությունները, վատթարացող սոցիալ-տնտեսական  իրավիճակը,  եւ այդպես շարունակ:   Դրանցից ամեն մեկն արդեն իսկ լուրջ գլխացավանք է՝ ունակ ամեն պահի  խորտակիչ հարված հասցնել Փաշինյանի  վարկանիշի մնացորդներին: Եվ ահա հենց այն պահին, երբ թվարկված բոլոր  գործընթացներով էլ միայն սրացումներ են նկատվում, վերցնել եւ մի  սուպերաղմուկ էլ Ամուլսարի հետ կապված սեփական ձեռքով սեփական գլխին  կախելը պետք է, որ շատ կարեւոր պատճառ ունենար: Փորձենք այդ պատճառը հասկանալ, նախ նկատենք, որ երեւի այս անգամ էլ  Փաշինյանը սեփական վատ հաշվարկին  բախվի: Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները ոչ միայն մերժեցին  Փաշինյանի այդ հորդորը, այլ միայն ավելի  համոզվեցին, որ կառավարության հետ լեզու գտնելու հույսեր այլեւս չկան:  Արդյունքում՝ Փաշինյանին մնում է  հետեւյալը. կա՛մ հաշտվել այս իրավիճակի հետ, որը միայն հերթական  հարվածը դարձավ իր վարկանիշի մնացորդներին: Կա՛մ անցնել ուժային  մեթոդների՝  Օսիպյանից պահանջել՝ ապաշրջափակել հանքավայրը:Սակայն  սա կդառնա այն քայլը, որը կդնի Փաշինյանի իշխանության վերջակետը: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը գնաց նման քայլի, որի ամեն մի հետագա  շարժ միայն իրեն է հարվածում:  Ու  թերեւս, ամենահավանական բացատրությունը կապվում է հնչեցված  հարցադրման հետ՝ ինչո՞ւ այս պահին: Նկատենք, Փաշինյանն Ամուլսարի մասին իր որոշումը հնչեցրեց հենց այն  պահին, երբ մի քանի հարցերում հայտնվեց  լուրջ ձախողումների փաստի առաջ (Քոչարյանի գործով ՍԴ որոշումը,  ՌԴ-ի հետ հարաբերությունների ընթացքը, որի ակնառու չափորոշիչներից մեկը  կարելի է համարել Քոչարյանին հղված Պուտինի հայտնի շնորհավորանքը,  Արցախում վերահսկողություն հաստատել չկարողանալը եւ այլն):  […]

Կարեն Կարապետյանը վերադառնում է անակնկալ դեմքերով. Փաստ

թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու: ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։ Թերթի զրուցակիցը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված