Մեղադրանք՝ Ալեն Սիմոնյանի մերձավորներին․ Ժամանակ
«Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյաններին, որոնք լիբանանահայեր են: Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են եւ ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»: […]





































