02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում հրապարակել է ամուսնու քնած լուսանկարը, ինչ սոցցանցում լայն արձագանք է գտել: Լուսանկարին անդրադարձել է նաեւ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը նշելով.  «Նախ ասեմ, որ վերջին ղեկավարը, ում օրոք ես լիովին երջանիկ եմ ապրել, եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը: Մինչ իմ մասին տհաճ ու վատ սերիալի պես կրկնվող հիմարություններ լսելը՝ շտապեմ ասել, որ ո՛չ նախորդ, ո՛չ որեւե ուրիշ իշխանությունից չեմ ստացել ոչինչ, ինչը տալիս է ինձ մի հիասքանչ ազատության զգացում գրելու այս ամենը: Ու այդպես կլինի միշտ: Հիմա գլխավորի մասին: Իմ շատ ընկերներ,  քաշվել են Ֆեյսբուքի երեսից: Ոմանք նույնիսկ բաժանվեցին: Ես չեմ ուզում, որ թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար մեկ դեմքը  քնած է: Գիտեմ, հիմա կասեք… Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»:

Ռոբերտ Քոչարյանն ինձ, որևիցե ցուցում, հրաման չի տվել, առավել ևս՝ մնացածին․ Սեյրան Օհանյան

«Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանի խոսքով, երկրորդ նախագահը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է․ «Այն […]

Ռոբերտ Քոչարյանը, մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները ի նշան բողոքի՝ ոտքի կանգնեցին /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ունեցող մյուս նախկին պաշտոնյաներն ու փաստաբանները դատարանի դահլիճում ոտքի կանգնեցին այդպիսով բողոք հայտնելով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հետապնդման համար։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը ձեզ հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս […]

Հոկտեմբերի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեդիա պաշտպան» նախաձեռնության  ղեկավար Աղասի Ենոքյանը: ԹԵՄԱ՝    հարձակում «Հայելի» ակումբի վրա.  լրատվամիջոցի դեմ սպառնալիքն ու սպասվող հետևանքները. ոտնձգություն լրատվամիջոցի դեմ:    Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Երևանի դիվանագիտական ակումբ»-ի հիմնադիրներ Լիլիթ Ադիբեկյանը և Լևոն Դավթյանը: ԹԵՄԱ՝  «Երևանի դիվանագիտական ակումբ»-ը կազմակերպում է հերթական հանդիպումը […]

Մանկական կոշիկներ`առողջապահության նախարարին. բողոքի ակցիա`ընդդեմ մանկական եւ մայրական մահացության /տեսանյութ/

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել առողջապահության նախարարության մոտ`պահանջելով բացահայտել մանկական եւ մայրական մահացության դեպքերը: Հիշեցնենք, վերջին շրջանում  նորածնային եւ մայրական մահացության մի քանի դեպքեր հաջորդեցին միմյանց:

«Գործող իշխանությունները առիթ են փնտրում ինձ երկրից դուրս չթողնելու». Արմեն Աշոտյան

«ՀՀԿ-ն արտախորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժն, և իրենք պահպանում են արտասահմանյան գործընկերների հետ նախկինում հաստատված կապերը»,-ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյան: «Հակահարված» հաղորդման հյուրը Արմեն Աշոտյանն է:  

Երևանում մեկնարկեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը /տեսանյութ/

Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը ։ Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 6–ից 9։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի միջոցառման բացմանը։ Երևանյան համաժողովը կունենա ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։«WCIT 2019»-ի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված