02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Նոր պաշտոն Ալեքսանդր Արզումանյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)»,- նշված է հրամանագրում:

Հայաստանում անվտանգության համակարգը քանդողները Սասնա ծռերն են: Սիրիական քրդերի ճակատագիրը՝ զգոնության ուղերձ Հայաստանին

Սիրիայի հյուսիսի ինքնահռչակ Ռոջավայի քրդերը իրենց մեղքի բաժինն ունե՞ն, որ Թուրքական բանակը բնաջնջում է իրենց բնակավայրերը։ Դժվար է զոհին մեղադրել, այսուհանդերձ, անձ լինի, ազգ, թե ժողովուրդ, երբ չի գիտակցում վտանգը, կորցնում է զգոնությունը, սպանվում է կամ ջնջվում երկրի երեսից։ Ռոջավայի Բարձրագույն քրդական խորհրդին Սիրիայի կենտրոնական իշխանությունը՝ Ասադը, մշտապես համոզում էր չտրվել ԱՄՆ-ի խոստումներին, և ներգրավվել […]

Այս նկարը ոչ մի կապ չունի Սիրիայում կատարվողի հետ, և ընդհանրապես Սիրիայի հետ

Անշուշտ այս օրերին ինչ կատարավում է Սիրիայում քրդերի, կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ , մեկ բառով եթե բնութագրեմ, դա գազանություն է, բայց այս նկարը ոչ մի կապ չունի Սիրիայում կատարվողի հետ, և ընդհանրապես Սիրիայի հետ: Ես դեմ եմ կեղծ ինֆորմացիա տարածելուն, դա խանգարում է կարևոր ու ճիշտ ինֆորմացիան ժամանակին տեղ հասցնելուն, հետևապես արհավիրքի դեմը առնելուն: […]

Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է. Փաշինյանը լուսանկարվեց Սասունիկում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սասունիկում ընթացող էսպոյի ժամանակ տաղավարներից մեկում առաջարկեցին լուսանկարվել: Վարչապետը չմերժեց: Տաղավարում ցուցադրված տեսախցիկի մոտ վարչապետին ասացին. «Հենց կասեմ՝ կշարժվեք»: Լուսանկարվելուց հետո վարչապետը հարցրեց. «Եվ ի՞նչ»: Նրան տեղեկացրին՝ արդեն իսկ կարող է կայքից ներբեռնել իրենց այդ շարժական լուսանկարը: «Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է»,- կատակեց վարչապետը: Այս մասին փոխանցում է shantnews.am-ը:     

Իսկ ես գիտեի, թե միայն իմ ամուսինն է այսքան լավ վարչապետ․ Աննա Հակոբյանի հումորը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան հանրագրում գրառել է. «Հնդկաստանի վարչապետը Չինացի գործընկերոջ հետ հանդիպումից առաջ մաքրել է ափը պլաստիկ շշերից, բանանի կեղեւներից։ Նկարահանել է պրոցեսը, տեղադրել իր թվիթերի էջում՝ գրելով. «Մաքրեցի, 30 րոպե տեւեց, եկեք համոզվենք, որ մեր շուրջը մաքուր է»: Այսքան լավ վարչապետ փաստորեն էլի կա աշխարհում, իսկ ես գիտեի, թե միայն իմ […]

Բակո Սահակյանը հանդիպել է Կոնստանտին Զատուլինի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ Նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության և նրա […]

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը:  ԹԵՄԱ՝  Սիրիայում  Թուրքիայի կողմից կազմակերպված  «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան   Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ. թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգներն ու հետևանքները:

Վարսավիրին ազատել են աշխատանքից. վարչապետի տիկնոջ ոճը քննարկման առարկա է դարձել. Հրապարակ

Առաջին տիկին Աննա Հակոբյանի վարսավիր, բայց թղթերով՝ օգնական Սոֆյա Նավասարդյանը, որը Ֆեյսբուքում Խուդոյան ազգանունով է գրանցված, արդեն մի քանի ամիս է՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա գործը կառավարությունում վարչապետի տիկնոջ, երբեմն էլ՝ վարչապետի անձնական «սթայլով» զբաղվելն էր։ Եվ որպեսզի Աննա Հակոբյանը մշտապես խնամված տեսք ունենա, նա իր անձնական վարսահարդար-ոճաբանին տանում էր հետը օտարերկրյա այցերի, ինչն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված