03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը իր պաշտոնական թվիտերյան էջում քիչ առաջ անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ոչ պաշտոնական թագմանությունը ներկայցնում է ստորև: «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և իր հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը […]

Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ. Ռաֆայել Երանոսյան

Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր աշխատավարձից պահում է արվել: «2005 թվականից աշխատում եմ Պետական Թատրոնում՝ որպես դերասան: Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 հազար դրամ ու երբեք չի ավելացել: Այսօր ես տեղեկացա, որ հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ», – գրել է դերասանը:

‹‹Սա մի երկիր է, որտեղ տեռորիստներն ազատության մեջ են, չի բացառվում, որ Նաիրի Հունանյանի նման ահաբեկիչը ևս հայտնվի ազատության մեջ››. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն տեղելացրել էինք «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով: Տվյալ թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց  ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ: ‹‹Առհասարակ Նաիրի Հունանյանի  ազատության մեջ գտնվելու հարցը  քննարկելը  և՛ բարոյական և՛ քաղաքական և՛ իրավական առումով անթույլատրելի և դատապարտելի եմ համարում: Այն ինչ  […]

Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում. Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ինքը՝ Ա.Բաբլոյանը: Խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Ա. Բաբլոյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը […]

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից. պատգամավոր

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրառել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում: Չեմ զարմանում, դե նա ոլորտի […]

Հրապարակել գաղտնիների ցանկը

Վարչապետի գաղտնի որոշումից պարզ դարձավ, որ նախարարներն ու փոխնախարարները ստանում են լրացուցիչաշխատավարձ։ Այս պատմության ամենավտանգավոր պահը,իհարկե, գաղտնին է։ Նոր իշխանության թափանցիկության միֆը մեկ վայրկյանում հօդս ցնդեց։ Առնվազն երկու հանգամանք կարիք ունի լրացուցիչ պարզաբանման. Նախարարներին և փոխնախարարներին լրացուցիչ աշխատավարձ տալու վարչապետի գաղտնի որոշման մեջ բացակայում է վարչապետը։ Ստացվում է, որ փոխնախարարն ավելի ապահոված է, ավելի մեծ […]

Լավ լուր օդերեւութաբաններից

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.6.00C (1992 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.80C (1977 […]

Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր. Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է.  «Ինձ վերջին օրերին հաճախ են հարցնում, բաց կթողնե՞ն հոկտեմբերի 27-ի հիմնական ահաբեկչին: Ասեմ, որ չնայած երեկ մամուլում հայտնվեց նրա դիմումի լուրը, իմ համար անակնկալ չէր: Մի քանի տեղից մեսիջներ արդեն ստացել էի: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ասում են էս գործի քավորը կրկին ՀՀՇ ամերձ շրջանակից է անուն ազգանունը […]

Հանրությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանի ազատությանը. Տարոն Սիմոնյան

Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է դիմել ազատ արձակվելու համար, բայց դա չի նշանակում, որ դա պետք է իրացվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելու մասին: «Կբավարարվի նրա դիմումը, թե ոչ, բացառապես դատարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված