05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Մեր լավ ապրելու խնդիրը եկավ, նեղացավ՝ մինչև Արսեն Բաբայանին նստացնելը. Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ հայաստանյան ներքաղաքական գործընթացներում գործող իշխանությունը նենգափոխում է հեղափոխության գաղափարները: «Սկզբում հայտարարվեց, որ հեղափոխությունն արվել է, որ բոլորս լավ ապրենք, հաջորդ քայլով հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է լինի արդարություն, խնդիրը նեղացվեց, բայց էլի հասկացանք, հետո ասացին՝ որպեսզի լինի արդարություն, պետք է Ռոբերտ Քոչարյանին նստացնենք, էլի նեղացավ […]

Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: «Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում», – ասաց Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդներին, ովքեր գիշերել էին նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:   Փաշինյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ թեզերից են բողոքում երիտասարդները՝ նշելով, որ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները ոչ […]

Երիտասարդները Փաշինյանի միջոցով մետրոյի ժետոն փոխանցեցին ԿԳՄՍ նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին իրենց հետ հանդիպման եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փոխանցել նախարարին: «Սա իր արած հայտարարությունները և ժետոնը, խնդրում եմ փոխանցեք», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ վարչապետին փոխանցելով երեկ ՀՅԴ մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների տպագիր տարբերակը: Մետրոյի ժետոնն էլ երիտասարդները փոխանցեցին՝ պդնելով, որ եթե […]

«Քյալլան» ուղիղ եթերով կտրտելու վարչապետի հերթական հանճարեղությունը պետական ինստիտուտների գռեհիկ արժեզրկման նոր տրադիցիա է. Մարինե Սուքիասյան

Ամենայն հավանականությամբ, մոտենում է վարչապետի իմաստությունների հաջորդ ֆլեշմոբի անհրաժեշտությունը, և Երևանի ու մյուս քաղաքների փողոցները կզարդարվեն` Նիկոլ Փաշինյան. «Քյալլայի տրադիցիան շատ կարևոր տրադիցիա ա» գրությամբ պաստառները։ Ի դեպ, մեջբերումը բառացի է։   Բնականաբար, մեկ աղբյուրից գնման եղանակով բյուջեից գումարներ կհատկացվեն և հայ մեծահարուստներն իրենց գործարանների պատին կշտապեն փակցնել «Արմենբաշու» հերթական հանճարեղությունը։ Պաշտոնաթող նախագահ Քոչարյանի լուսանկարը […]

«Քո դեմ քո զենքով չեն պայքարում, քո դեմ պայքաարողների զենքերն ավելի քան ազնիվ են եւ դիպուկ». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սակավամտություն եւ բացամտություն կառավարական մակարդակի ՀՀ կառավարության նիստը երեկ ավելի քան նիկոլական էր, նախ, պարզվեց աղքատությունը ամենեւին էլ մարդկանց գլուխներում չէ, այլ՝ վերջապես հասկացել են, որ, մարդկանց պարտավոր են աշխատանք տալ, հետո՝ բարոյախրատական լոզունգներ։ Հետո, նույն այդ նիստում Նիկոլ վարչապետը տվեց նախկին Նիկոլի ինքնագնահատականը, […]

Դատախազությունն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատավորի նկատմամբ. Քոչարյանի փաստաբան

Դատարանը բազմիցս արձանագրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քննությունից խուսափելու հիմքեր չկան, տիկին Դանիբեկյանը ևս հաստատել է, որ այդ հիմքը բացակայում է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Բայց դատախազության մեր գործընկերները, չգիտես՝ ինչու, շարունակաբար պնդում են, որ հիմքն առկա է։ Դա, մեր համոզմամբ, […]

« «Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Նոր Հայաստանում» հայապահպանության սյուներից` հավատքը, մշակույթը, պատմությունը, հայ ընտանիքը դրված է վտանգի տակ: Որպես կենսունակ` իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբնումից, ինքն է սահմանել իր արժեհամակարգը, նպատակները և իղձերը,որոնց ամբողջությունը հանդիսանում է ազգի գաղափարախոսություն: Մինչդեռ կառավարող ուժը, Նիկոլի գլխավորությամբ հայտարարում է, որ […]

Արայիկ Հարությունյանը երեկվանից նախարարություն մտնում է ետնամուտքից. Ակցիայի մասնակից

Հայ հեղափոխական դաշնակցության երիտթևի անդամները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ երեկվանից շարունակում են նստացույցը՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ նրանք գիշերն անցկացրել են նախարարության շենքի մոտ և չեն պատրաստվում այնտեղից գնալ մինչև նախարարը հրաժարական չներկայացնի։ «Այսօր մենք չենք տեսել, որ նախարարն այս կողմով գա գործի, երեկվանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված