05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանի հավաքականը պարտվեց և լքում է պայքարը նաև տեսականորեն, ֆինները եզրափակիչ փուլում են

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը կորցնում է հաջորդ փուլ դուրս գալու նաև տեսական հնարավորությունը։ Ֆինլանդիայի հավաքականը J խմբում միանում է ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճած Իտալիայի ընտրանուն։

Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. «Իմ Քայլի» պատգամավոր

«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը  աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ  ուրիշ բաներ են սովորեցնում,  աղոթել եւ այլն», – «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: – «Հայր մե՞րն» է աղոթում: – «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է: – Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն: – Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն: – Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան: -7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ                                            եւ  դա ես համարում եմ  հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):

Հ1-ը դարձել է Նիկոլի սեփական, գրպանային TV-ին

Հանրային հեռուստաընկերությունը պետք է ծառայի հանրության բոլոր շերտերին, այլ ոչ Նիկոլի կամքին, իսկ այսօր Հ1-ը դարձել է Նիկոլի սեփական, գրպանային TV-ին ու ծառայում է Նիկոլի քաղաքական ընդդիմախոսներին ծաղրելու և վարկաբեկելու նպատակին, և այս ամենը մեր բոլորիս վճարած հարկերի հաշվին… Պետք է կա՛մ փակել Նիկոլի այս TV-ն, կա’մ պայքարել, որպեսզի այն հավասարաչափ ծառայի հասարակության և քաղաքական […]

Պարտավոր ենք սիրել մարդկանց եւ ատել նրանց մեղքերը

Սիրելիներ, երբ բացահայտ մեղքի կամ պղծության մեջ եղող մարդու հանդիպեք, երբ ամեն տեսակ անառակ ու անբարո բաներ անողների եւ պաշտպանողների հանդիպեք, հիշեք Աստծուն, որ սիրեց մեզ, բայց ոչ մեր մեղքերը. «Քրիստոս մեզ սիրեց իմաստութեամբ. որովհետեւ նա մեր բնութիւնը սիրեց եւ ո՛չ մեր մեղքերը. հետեւաբար մենք եւս պարտաւոր ենք սիրել մարդկանց եւ ատել նրանց մեղքերը» (սբ. […]

ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որով առաջարկում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Դիմումում մասնավորապես ասվում է. «Պատվելի խմբակցություններ, Ինչպես գիտեք արդեն տեւական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք եւ ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո […]

Վիճակագիրները հավանաբար ամաչել են համեմատությունը %-ով ներկայացնել

20 օրվա ընթացքում հրապարակվեց Հայաստանի շինարարությունը 2018-ին և 2019-ի հունվար-սեպտեմբերին հաշվետվությունները։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2018թ կատարել էր 301․4 մլն դրամի շինարարություն, որը 2017-ի համեմատ ավելի է 12․8 %-ով։ Իսկ այս տարվա ընթացքում շինարարության ծավալը 4․5 մլն դրամ է։ Վիճակագիրները հավանաբար ամաչել են համեմատությունը %-ով ներկայացնել։ Ես էլ եմ կարծում, որ իմաստ չունի։ Արա Գալոյան

«Էսքան ժամանակ պրոբլեմ չենք ունեցել … Ինչպե՞ս են նման բան անում, մենք վե՞շ ենք, մսացո՞ւ ենք». Գյումրու տուն-ինտերնատում հացադուլ են անում». asparez.am

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո Սահակ Այվազյանը հացադուլ է սկսել։ Այս մասին գրում է asparez.am-ը: Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տղամարդը, որ երկար ժամանակ սայլակով է, Գյումրու տուն-ինտերնատում բնակվում է 2012 թվականի հոկտեմբերի 27-ից։ Եկել է Արմավիրի մարզից։ Ս․Այվազյանն ասում է, որ ինքը կտրականապես դեմ է տուն-ինտերնատի լուծարմանը, չի կարող պատկերացնել, թե ով է փոխարինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված