13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել, իսկ բժիշկները բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք […]

Մայիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Ինեսսա Բարսեղյանը և Գրիգոր Մարտիրոսյանը։ ԹԵՄԱ՝ խաղաղության օրակարգի ձախողում․ Արցախի շրջափակումն ու ադրբեջանական սադրանքներն երիտասարդների աչքերով․իշխանությունների պարտականությունների չկատարումը և երիտասարդության անորոշ ապագան։

Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա

Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դա, ըստ նրա, նվազեցնում է պատասխանատվությունը։ «Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։ Թաթոյանն ասաց, թե […]

Հովիկ Աղազարյանը հիփոթեք է վերցրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ վարձով է բնակվում, նոր բնակարան է ձեռք բերել «Անի» թաղամասում: Մեզ հետ զրույցում պատգամավորը չհերքեց այս տեղեկությունը` նշելով, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերել 2 տարի առաջ: «90-ականներին էլ ես պատգամավոր էի, մինչ պատգամավոր դառնալս 5 տարի բնակարանի հերթի […]

ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը շուրջ 70 հազար դոլար է փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին․ «Հրապարակ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաեւ նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին է մուծվում։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն, «զուտ բարի կամքից դրդված», իր բաժեմասերի 21.9 տոկոսը փոխանցել էր կառավարությանը, որն էլ կառավարությունը սկզբում հանձնել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, իսկ 2022-ի դեկտեմբերին կառավարիչը […]

Այլեւս որեւէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել․ «Իրավունք»

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն թերեւս նախավերջին հանդիպումը կլինի Փաշինյան-Ալիեւ վերջնական համաձայնության՝ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որը, համենայնդեպս, ցանկություն ունեն ստորագրել հունիսի 1-ին արդեն իսկ Քիշնեւում նախատեսված հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում: «Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բրյուսելյան հանդիպումից […]

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ

Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Կյանքի սխալը

Աշխարհում չկա անսխալական մարդ. «Բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ. 3:23), նույնիսկ եթե նրա երկրավոր կյանքը լինի մեկ օր. «Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք. թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի» (Հոբ. 14:4-5): Ղպտի Ուղղափառ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը ասում է. «Ինչքան մարդիկ սխալվեն, Տերը կների: […]

Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարում են բնականոն կյանքը։ Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված