22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարում են բնականոն կյանքը։ Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՀՀ ՊՆ

Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Հայկական կողմը կորուստներ չունի: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, էր ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Պուտինը չի նախատեսում զրուցել Փաշինյանի և Ալիևի հետ, մայիսի 9-ին նա առանձին հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ

Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկայումս նախատեսված չեն, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Պուտինն ընդամենը մեկ օր առաջ առանձին զրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, ադրբեջանական կողմի հետ շփումները […]

«Փաշինյանը դա անում է՝ Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է։ 1. Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց: 2. «Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա: 3. Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային […]

Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», – ասաց նախարարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված