12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման համար․ «Փաստ»

Նորություն չէ, որ երբ բանակցային գործընթացը հասնում է որևէ կարևոր հանգրվանի կամ մոտենում է դրան, Ադրբեջանն ինչ-որ սահմանային էսկալացիա է նախաձեռնում և դիմում տարաբնույթ սադրանքների։ Նույնը վերաբերում է նաև օրերս Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած լարվածությանը, որի արդյունքում հայկական բանակի կողմից լուրջ հարված ստացավ «քիթումռութին»։ Խնդիրն այն է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի […]

Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան և այդ երկրում ընթացող գործընթացները մեծ ազդեցություն ունեն առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վրա, սակայն դրանք իրադրության այսպիսի ընթացքի միակ պատճառը չեն: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում նկատելի խնդիրներն են, որ առաջին հերթին հետպատերազմյան իրավիճակում բերել են բախումների և ագրեսիայի: Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն […]

Կառավարությունը մտադիր է դադարեցնել սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկին տված տարկետումը. «Հրապարակ»

Կառավարությունը մտադիր է դադարեցնել ամիսներ առաջ սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը։ Բռնցքամարտիկը մարտի վերջին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, […]

Ոստիկանությունը քիչ-քիչ նմանվում է ռուսական «Поле чудес» հաղորդաշարին կամ ԱԼՄ-ի «Շոգեքարշին». «Հրապարակ»

Ոստիկանությունը քիչ-քիչ նմանվում է ռուսական «Поле чудес» հաղորդաշարին կամ ԱԼՄ-ի «Շոգեքարշին», որի մասնակիցներին կենցաղային տեխնիկա էին նվիրում։ Ոստիկանությունը 70 հատ «Շիվակի» ֆիրմայի հեռուստացույց է գնել․ 1 միավորի գինը՝ 70 հազար 751 դրամ, եւ այդ հեռուստացույցները գնել է որպես հուշանվերներ։ 70 հատ հեռուստացույցի համար ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, վճարել է 4 մլն 952 հազար դրամ։ Ոստիկանությունից փորձեցինք […]

Նախօրեին վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Արցախի տարածքը վերահսկվում է տիեզերքից և «անհրաժեշտ հաստատություններ» տեղեկատվություն են ստանում․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ երևույթի, երեկ և այսօր ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները կազմակերպվել է՝ ամերիկյան Starlink արբանյակային համակարգի հետ փոխազդեցություն մշակելու նպատակով, այո հենց այն Starlink-ը որն ակտիվորեն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ազեռկոսմոսը պայմանագիր է ստորագրել Իլոն Մասկի ընկերության հետ հենց օրեր առաջ և գործակալության ղեկավար Սամեդդին Ասադովը օրեր […]

Ադրբեջանը շարունակում է կրակը Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված