12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչն էր այդքան անսպասելի․ «Փաստ»

«Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը… Ինչն է հատկանշական: Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները […]

Ու ոչ մի խոսք՝ ինքնորոշման իրավունքի մասին, որը Հայաստանի ու Արցախի համար միշտ կարմիր գիծ է եղել․ «Փաստ»

Անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի հանդիպումից հետո անընդհատ հաշտության կամ, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի կնքման տարբեր ժամկետներ են նշվում։ Օրինակ՝ Պրահայի հանդիպումից հետո նշվում էր, որ պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2022 թվականի վերջ։ Նույնիսկ Փաշինյանն էր ներկայացնում, թե ներկա պայմաններում պայմանագրի կնքումը կարող է լինել ձեռքբերում, բայց այն այդպես էլ չկնքվեց։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին […]

Հանրությանը խաբածը հանրության փողերով գործուղման է մեկնում․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա: Թե ինչ առաքելությամբ է 44-օրյա պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը խաբած, պատերազմական ինֆորմացիաները կեղծած Արծրուն Հովհաննիսյանը բյուջեի հաշվին գործուղման մեկնելու, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, որ գտնվեր բոլորովին այլ «վայրում», մեզ […]

Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել․ «Հրապարակ»

Բրյուսելի արդյունքները ՔՊ խմբակցությունում ցնծությամբ են ընդունել, նրանք գրեթե անհավանական ձեռքբերում են համարել այն, որ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ 29.8 հազար քառ. կմ-ում։ Մի բան, որ, ՔՊ-ական մեր աղբյուրի խոսքով, տեւական ժամանակ դրված էր սեղանին, եւ Ալիեւը դիմադրում էր։ Բրյուսելյան հանդիպման այլ մանրամասներ ՔՊ-ականները չգիտեն, սպասում են […]

Արցախի նախագահը Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքի ներկայացուցիչներին առաջարկել է վաղվանից սկսել քննարկումներ՝ նրանց առաջարկների ու ծրագրերի շուրջ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին […]

Ես չեմ հավատում խաղաղության համաձայնագրին, եթե այն միայն թղթի վրա է լինելու և չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը․ Ռուբեն Վարդանյան

Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը. Ռուբեն Վարդանյանն առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցներին Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, շարունակվող շրջափակման ու […]

Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի. Վարդան Օսկանյան

Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը, Մեդիամաքսի սյունակում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի […]

Բացառիկ հարցազրույց

Ներկայացնում ենք ականավոր քպ-ական Ալեն Վանիչկայի Աղազարյանի Հայաստանի հասարակաց հետուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցի սղագրությունը․ – Պարոն Աղազարյան, մեծ աղմուկ է բարձրացել, ձեր տիրոջ կողմից վերջերս արտահայտած միտքը՝ ընտրություն կատարել Արարատի և Արագածի միջև։ Խնդրում եմ ասել, այդ հարցը նախապես քպ-ի խորհրդում քննարկված եղե՞լ է և արժանացե՞լ է հավանության։ Եթե՝ ոչ, ապա դուք անձամբ ինչպե՞ս եք […]

ՔՊ-ի ու ԵԼՔ դաշինքի խմբավորումների ու նրա անդամների անունները սև տառերով են գրվելու դասագրքերում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ժողովրդի պատմության վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը, և եթե հայ ժողովուրդը շարունակի գոյություն ունենալ, պատմություն գրողներ լինեն, նաև լինեն հայկական դպրոցներ, ապա այդ խմբավորումներն ու նրա անդամների անունները սև տառերով են դասագրքերում գրվելու: Ինչի՞ համար եմ սա գրում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված