22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արցախի տարածքը վերահսկվում է տիեզերքից և «անհրաժեշտ հաստատություններ» տեղեկատվություն են ստանում․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ երևույթի, երեկ և այսօր ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները կազմակերպվել է՝ ամերիկյան Starlink արբանյակային համակարգի հետ փոխազդեցություն մշակելու նպատակով, այո հենց այն Starlink-ը որն ակտիվորեն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

Ազեռկոսմոսը պայմանագիր է ստորագրել Իլոն Մասկի ընկերության հետ հենց օրեր առաջ և գործակալության ղեկավար Սամեդդին Ասադովը օրեր առաջ խոստովանել է, որ Արցախի տարածքը վերահսկվում է տիեզերքից և «անհրաժեշտ հաստատություններ» տեղեկատվություն են ստանում։ Դատելով երեկվա և այս օրվա սահմանին տեղի ունեցող իրադարձություններից՝ տիեզերական ինտերնետն ու լրտեսական արբանյակները Բաքվի համար դեռ այնքան էլ արդյունավետ չեն, նաև ԵՄ առաքելությունից գաղտնագրումը նույնպես չի օգնում. հավելեմ՝ այս պահին շտապօգնության մեքենաները չեն դադարում մոտենալ ադրբեջանցի ահաբեկիչների դիրքերին:
Աստված մեր տղեքին օգնական և պահապան»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ