08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ով է թռցնում «կովկասյան վագրին». 168 Ժամ

Տարեվերջին ընդառաջ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում բարելավվում է ու բարելավվում։ Արդեն հայտնի են նաև այս տարվա 11 ամիսների տվյալները։ Ու դրանց համաձայն՝ տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել է ընդհուպ 7,5 տոկոսի։ Ի դեպ, այն դեռևս օպերատիվ տվյալ է, որն առաջիկայում դեռ կարող է վերանայվել և կրկին բարձրանալ։ Այնպես, ինչպես հրապարակումից ամիսներ հետո բարելավվեցին եռամսյակային տնտեսական աճի ցուցանիշները։ […]

Իշխանության ամանորյա «նվերները». Հրապարակ

Տարեվերջին Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու որոշ իրավապահ կառույցներ ամանորյա «նվերներ» մատուցեցին հայ հանրությանը։ Պարզ է, որ, մի կողմից, մենք վերադառնում ենք «հին, բարի» սովետական ժամանակներ, երբ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդ են կալանավորում, այն էլ ընդդիմադիր ուղղվածությամբ հեռուստաընկերության սեփականատիրոջը։ Մյուս կողմից, ամեն օր ավելի ու ավելի է խրախուսվում վրեժի ու ատելության մթնոլորտը։ Արմեն […]

Հրամանատարը պատուհանից շպրտել է զինվորների ամանորյա ծանրոցները. Հրապարակ

Քիչ առաջ մենք նամակ ստացանք մեր ընթերցողներից մեկից, որ Արցախի N զորամասի հրամանատարը զինվորների ընտանիքներիի կողմից ուղարկված ամանորյա ծանրոցները երկրորդ հարկի պատուհանից դուրս է շպրտել։ Մեզ ասացին, որ պատճառն այն է, որպեսզի զինվորները այդ ամանորյա մթերքները չբարձրացնեն դիրքեր։ Թե ի՞նչն է եղել հրամանատարի նման ցասման պատճառը եւ նորմա՞լ է, որ նման բաներ են կատարվում բանակում, […]

Արարատ Միրզոյանը ընկերոջը չոր հանեց այս պատմությունից. Հրապարակ

Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։ Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, եւ գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ […]

Բյուջեի մուտքերը գահավիժում են

Ի տարբերություն Հանրայինի  հաղորդումների և վարչապետի ստատուսների, ըստ որոնց շուտով առաջ կանցնենք աշխարհի առաջատար երկրներին՝ պաշտոնական թվերը այլ բան են ասում, որոնք, ի դեպ, ներառված չեն Նիկոլ Փաշինյանի 100 ձեռքբերումներում:  Այսպես՝ նոյեմբերին ՀՀ պետական բյուջեն հոկտեմբերի համեմատ  15 միլիարդ դրամի չափով ավելի քիչ  է հավաքագրվել: Ավելի մանրամասն տես աղուսյակում, որը հայտնվել է մեր ձեռքի տակ:  […]

ՍԴ-ի վրա ճնշումները շարունակվում են: Հարցաքննվում է Հրայր Թովմասյանը /Ուղիղ/

Հատուկ քննչական ծառայությունը Սահմանադրական դատարանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու նպատակով։ ՍԴ դիմաց իրավապաշտպանների ակցիան է՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։ Դրանից հետո ՀՔԾ-ն այցելել էր ՍԴ՝ մեզ անհայտ նպատակով։  

«Մեր Նոր տարվա նվերը ձեզ». երգում են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Արման Սահակյանը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ ինքը, Էդուարդ Շարմազանովը և Արման Սահակյանը կատարում են «Իմ լավ ընկեր» ստեղծագործությունը: Երգի բառերի և երաժշտության հեղինակը Արմեն Աշոտյանն է: «Ընկերության համար: Ընկեր ունեցողը կհասկանա, կհավանի ու կտարածի: Մեր Նոր տարվա նվերը ձեզ»,- տեսանյութին կից գրել է Ա. Աշոտյանը:   

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 26.12.2019թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները   ISO-ի կոդը ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՀՀ ԴՐԱՄ Տարբերություն նախորդ օրվա համեմատ USD 1 ԱՄՆ դոլար 479.27 -0.08 GBP 1 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ 622.14 2.44 AUD 1 Ավստրալիական դոլար 331.94 1.04 ARS 1 Արգենտինական պեսո 8.03 0.00 DKK 1 Դանիական կրոն […]

Կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ. քաղաքագետ

Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային “մարմին”: Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված