Կեղծավոր. Փաշինյանի երեկն ու այսօրը /տեսանյութ/
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց և խորը անալիտիկայի հույս այլևս վաղուց չկա, փաստերը թողնում […]
Շուտով կավարտվի փետրվար ամիսը , արդեն մոտ մեկ ամիս է ,ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել և ծնունդներ ընդունել: Իսկ Ան- ից դեռ ոչ մի արձագանք: Այս ամբողջ պատմության պատճառը և առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը: Ասում են «առողջությունն անգին է», բայց նաև այսօր այն […]
Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ծավալուն ներդրումների պատրաստ չէ, հատկապես, եթե խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Ըստ նրա՝ սա այսօրվա խնդիր չէ, քանի որ Հայաստանի զարգացման վերջին տասնամյակներն այնպիսին էին, որ ներդրումների հոսքը պետք է կրճատվեր։ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ ներդրումային միջավայրի հետ կապված խնդիր […]
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, պետության հիմքերը քայքայող այդ արատավոր երևույթի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի […]
Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ: Սրանք հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը` հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը` թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը` դյուրագրգիռ, վտանգավոր, չար։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը` կռվարարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին […]
Բացարձակ իշխանություն հաստատելու համար մնում է միայն, որ Սահմանադրական դատարանը լիարժեք Փաշինյանին ենթարկվի։Գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
























