18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետական կառավարման համակարգում ուղղակի քաոսային իրավիճակ է տիրում. 168 Ժամ

Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։ Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։ Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով […]

Իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար: Պատրաստվում են Մարտի 1-ին հանրահավաք անցկացնել. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետևից դեռ գնացող զանգված կա: Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են […]

Թիրախում եկեղեցին է: Թույլ չենք տալու

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Դեռեւս 2018թ. դեկտեմբերի 16-ին հրապարակային կարգով նշել էի, որ թիրախավորված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը: Ինքնավար Եկեղեցին ունի ինչպես պետության անհավատ իշխանավորներից, այնպես էլ գերտերություններից պաշտպանվելու հարուստ փորձ: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց եւ […]

Հրաժարականի պահանջ. Փաստ

Իշխանափոխությունից հետո բավական տևական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում: Սակայն, թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը: Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում […]

«Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են ապահովել 1 մլն դրամ. Հրապարակ

«Շվարած ենք՝ հա՛մ ասում են օրինական, հա՛մ պարտադրել են, որ ամեն մեկս 4-5 հոգի հետներս բերենք ու միասին ապահովենք 1 միլիոն դրամ, չգիտենք՝ գնանք ո՞ւմ վզին դնենք էդ թիվը»,- տրտնջաց «Իմ քայլը» ֆրակցիայի անդամը՝ «Դվին» հյուրանոցում հանրաքվեի դրամահավաքի առնչությամբ: Հունվարին 17 օր աշխատելու դիմաց պարգեւատրվել եք 174 միլիոն դրամով, կարո՞ղ է դրա համար էին տալիս։ […]

Կորոնավիրուսի առաջին «զոհը»: Հրաժեշտ կտան Արսեն Թորոսյանին. Իրատես

Ասում են, թե իշխանության ներսում մեծ խուճապ է` կապված կորոնավիրուսի հետ. նրանց բոլոր քաղաքական, տնտեսական պլանները տապալման եզրին են: Մտավախություն կա, որ Հայաստան հասած կորոնավիրուսի «ուրվականը» առաջին հերթին կտապալի հանրաքվեն` նիկոլապաշտ մասսան չի գնա քայլիստների «ԱՅՈ»-ի միտինգներին և բուն հանրաքվեին` վախենալով վիրուսի տարածումից: Հնարել նոր բան ու կորոնավիրուսը «ջարդել» «Սերժի» ու նախկինների վրա, իշխանություններն այս […]

Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը. Սերժ Սարգսյան

Մայիսի 18, 2017թ., ԱԺ «Պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: … Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը […]

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Այսօր մեկնարկում է մի քրեական գործով դատավարություն, որի շրջանակներում շինծու և անհեթեթ պատրվակով որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են […]

ՊԱՀՔ պահողների համար շատ օգտակար ընթերցում Եսայու մարգարեությունից

Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին: Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված