28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊՆ-ում կորոնավիրուսի հարցով քննարկում է անցկացվել

Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԶՈւ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների եւ կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի, ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի եւ ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) […]

Երևան-Մոսկվա ինքնաթիռում մահացած ուղևոր է հայտնաբերվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանակավայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայն»-ը։ Ինչպես հաղորդվում է, մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Մահացած ուղևորի սեռը չի հաղորդվում։ Դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են։  

Ներանձնական աղոթքը մաքրում է մեզ վիրուսներից

Ներանձնական աղոթքը մաքրում է մեզ վիրուսներից, մարմնի անմաքրություններից, և առավելով, երբ պահեցողության հետ զուգընթաց է: Մաղթենք Հայոց աշխարհին և միմյանց՝ պահեցողություն և աղոթք: Իսկ եթե պահեցողություն չենք դրսևորում, ապա առավել հաճախադեպ աղոթենք: Տերը յուրաքանչյուրիս հետ, ըստ մեր հանձնառած խաչերի: Քաջ լինենք, Քրիստոսով: Մաքսիմ Ոսկանյան

« «Դիզելի գործով» մեղադրանքը մեզ, չի կպնում ու վերջ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի: Իրոք, մի քանի հազարի հասնող աջակիցների բանակը, որն, անկախ եղանակային պայմաններից և պետական համակարգի ճնշումներից, հավաքվել էր այդ օրը դատարանի մոտ, ամենաշառաչյուն ապտակներից […]

«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները, քանի որ Իսրայելի քաղաքացիները վերադարձնում են տոմսերը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Արմենիա» ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը: «Մեր ընկերությունը որոշում է կայացրել չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները մինչև մարտի 22-ը, քանի որ Իսրայելի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին հնարավորինս զերծ […]

Նրանք ունեն մեկ հիմնական նպատակ՝ կազմաքանդել երկիրը. Նարեկ Մալյանը «սորոսականների» թեմայով ելույթ է ունեցել Քիշնևում (տեսանյութ)

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Քիշնևում ելույթ է ունեցել միլիարդատեր Ջորջ Սորոսի գործակալական ցանցի գործունեության բացասական հետևանքների թեմայով: Նա նշել է, որ Քիշնևում գտնվելու մի քանի օրերի ընթացքում պարզել է, որ Սորոսի գործակալական ցանցի գործունեության հետևանքով թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում ստեղծվել է միանման իրավիճակ, սակայն ըստ Մալյանի՝ Մոլդովան դեռևս հնարավորություն ունի այնքան խորը չխրվել […]

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Խանութներում ապրանքների պակասորդի մասին Վերջին ժամերի ընթացքում հանրությունը ներկայացնում է փաստեր, որ խոշոր առևտրային ցանցերում բացակայում են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ (ոսպ, բրինձ, մակարոն և այլն), ինչը կանխատեսելի տնտեսական երևույթ է և բնորոշ է կորոն վիրուսով վարակված բոլոր երկրներին։ Չնայած բազմաթիվ կոչերին՝ տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են։ Ինչևէ, ունենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված