28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է

Հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է: Հիվանդությունը՝ մտքից է: Սովորաբար մեզ բոլորիս լավ կամ վատ մտքեր են գալիս: Ինչպիսին մտքերն են, այդպիսին կյանքն է: Հոգին սնվում է մտքերով, ինչպես մարմինը նյութական կերակուրով: Մի՛ ընդունեք վատ կերակուր և առողջ կլինեք: Թադեոս վրդ. Վիտովնիցկի

«Կորոնաիշխանությունների» ծանր հարվածը

Եվ այսպես, ելնելով լույս մարտի 1-ին վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունից, կորոնավիրուսն արդեն չորրորդ օրն է, որ Հայաստանում է: Թե քաղաքական տեսանկյունից դա ինչ ազդեցություն թողեց, չմանրամասնենք, աչքի առաջ է: Սակայն իրողությունն այն է, որ կորոնավիրուսը սկսել է լրջագույն ազդեցություն թողնել նաեւ հայաստանյան սոցիալ-տնտեսական համակարգի վրա: Այ, դա արդեն շատ ավելի կարեւոր է, հաշվի առնելով, որ […]

«Վիրուսակիրին բրախեցին մարդկանց մեջ: Նախարարը այնպիսի տոնով էր խոսում, ոնց որ կորոնավիրոսի հետ մտերիմ հարաբերություննների մեջ է» /տեսանյութ/

ՌՈ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, ով նաեւ բժշկական կրթություն ունի, կարծում է որ կորոնավիրուսի ներխուժումը Հայաստան, ունի իր կոնկրետ պատճառները, տեղեկացնում է NewsMedia.am-ը: Ըստ Վարդան Ղուկասյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի մեջ գեթ մեկ կոմպետենտ անձնավորություն գոյություն չունի:   

Բոլոր այն մարդիկ, որոնք փորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել, պատասխան են տալու օրենքի առջեւ

Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով, հայտարարում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ հավելում. «Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք փորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի […]

Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին եւ Հ1-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն […]

Բազմազավակ հայրը Երեւանի քաղաքապետարանի մոտ ինքնահրկիզման փորձ է արել

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ միջին տարիքի մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձել է ինքնահրկիզվել: Ոստիկանները քաղաքացուն ձեռնաշղթաններ են հագցրել և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Տեղում հավաքված քաղաքացինները նշել են, որ քաղաքացին հաճախ է լինում քաղաքապետարանի շենքի մոտ, իսկ այսօր նրա հետ են եղել երեք անչափահաս երեխաններ։ Երեխաններին նույնպես տեղափոխել են ոստիկանական բաժանմունք իրենց հոր […]

Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով իրանական ապրանքների արտահանման արգելքին. ՏԶՆԿ

Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: Կորոնավիրուսի հետևանքով սահմանին առաջացած իրավիճակի վերաբերյալ իր վերլուծության մեջ ՏԶՆԿ-ն գրում է. «Արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին […]

Ճշմարտությունը մեկն է՝ տնօրենն է, գավազանն էլ նրա ձեռքին է. Կառավարման ճգնաժամ Մատենադարանում /տեսանյութ/

Կառավարման ճգնաժամ Մատենադարանում. աշխատողների միավորման ազատության ոտնահարումները փակ խմբային կառավարման մշակույթի պայմաններում. չարաշահումներ. հաղորդում հանցագործության մասին. ակադեմիական համակարգի դիմադրությունը հեղափոխությանը. Մատենադարանի աշխատակիցներ Գայանե Այվազյանը,  Ալլա Խառատյանը մարտի 4-ին Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած սպասելիքների տրանսֆորմացիայից, չարաշահումներից, որոնք գլխավոր դատախազությունում, բանախոսների խոսքով՝ փորձ է արվում կոծկել:  Մանրամասները՝ տեսանյութում:   

Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ». Գևորգ Պետրոսյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ կոչ արեց չշեղվել բովանդակությունից և անբովանդակ ելութներ չունենալ: Հակոբյանի կոչին արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանքի մթնոլորտում աշխատել: «Հարգելի պարոն Հակոբյան, Դուք մասնագիտությամբ արևելագետ եք և իրավաբանների ելույթներն անվանեցիք «անբովանդակ»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված