30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Այսօր այ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և […]

«Կառավարությունը շարունակում է և մեխին և նալին խփելու անլուրջ քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը շարունակում է և մեխին և նալին խփելու անլուրջ քաղաքականությունը: Մի կողմից հայտարարում են, թե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու արտակարգ դրություն են երկարաձգում, իսկ մյուս կողմից էլ մտադիր են բացելու այնպիսի ռիսկային ոլորտի գործունեությունը, ինչպիսին տեքստիլ և հագուստի արտադրությունն է: Ով էս մարդկանց […]

Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։ 168․am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգով Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նրանք, ովքեր պահքի մեջ են […]

Սամվել Կարապետյանը 20.000 դոլար է նվիրել ՌԴ-ից հայերին ինքնաթիռով ՀՀ վերադարձնելու համար

«Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր  Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 20 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը կուղղվի Ռուսաստանից մեր հայրենակիցներին ինքնաթիռով  անվճար Հայաստան վերադարձնելու գործին: Սակայն Սամվել Կարապետյանը միակը չէ, այլ  աջակիցներ էլ կան, որոնց վերաբերյալ մեր հիմնադրամն արդեն պաշտոնական տեղեկատվություն է տարածել, բացի այդ, նվիրատուների ամբողջ ցանկը հրապարակված է  հիմնադրամի կայքում»,- ի […]

Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ

Եկեղեցին կոչ է արել քաղաքացիներին ներկա չգտնվել զանգվածային միջոցառումներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով», – ասաց նա՝ հավելելով․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցին, մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում այս խնդրին»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977 է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «977 դեպք ունենք, երեկվանից մինչ այս պահը 30 դեպք», – ասաց վարչապետը։ Նա նկատեց, որ այս պահի դրութամբ կա արձանագրված 13 մահվան դեպք, մահացածները միջին տարիքը՝ 76.2 տարեկան, իսկ վարակվածների միջին տարիքը՝ 42:  Այս թվերը, ըստ վարչապետի փաստում են հետևյալի մասին. […]

Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

Մեր եզրակացությունն այն է, որ ապրիլի 24-ի և մայիսյան տոնակատարությունների միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետև սովորական ընթացակարգի դեպքում կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ: Այսինքն՝ այն պաշտոնյաներն, ովքեր ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն այդ […]

Առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի սահմանափակումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն:   Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված