15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քրիստոսի Հարությունը հավիտենության պարգևն է բոլորիս. Վեհափառ Հայրապետի պատգամը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 12-ին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով մատուցվել է Հայրապետական Սուրբ Պատարագ։ Ինչպես հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ Նա ընդգծել է, որ համավարակի ներկա բարդ պայմաններում Հայ Առաքելական եկեղեցիներում առանց հավատացյալների […]

Ով կառավարության քայլերից գլուխ հանի արժանի է Նոբելյան մրցանակի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ իշխանությունները նոր կորոնավիրուսի հաղթահարման և տարածման դեմ իրենց պայքարում ուշացել են։ Ըստ նրա՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել նրանց անլուրջ վերաբերմունքի պատճառով։  Միաժամանակ Շարմազանովն ընդգծում է, որ կառավարությանը քննադատելու ժամանակը չէ, և այս պատերազմից պետք է միասին դուրս գալ։    Շարունակությունը՝ տեսանյութում։ 24news.am

Հայաստանում կորոնավիրուսի 47 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1013 է

Ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  47 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 197 քաղաքացի, փաստացի բուժվում է 803-ը: Երեկվա ժամը 11.00-ի դրությամբ, կենտրոնի տվյալով, վարակվածների թիվը 966 էր: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 […]

Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Այսօր այ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և […]

«Կառավարությունը շարունակում է և մեխին և նալին խփելու անլուրջ քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը շարունակում է և մեխին և նալին խփելու անլուրջ քաղաքականությունը: Մի կողմից հայտարարում են, թե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու արտակարգ դրություն են երկարաձգում, իսկ մյուս կողմից էլ մտադիր են բացելու այնպիսի ռիսկային ոլորտի գործունեությունը, ինչպիսին տեքստիլ և հագուստի արտադրությունն է: Ով էս մարդկանց […]

Ինչպե՞ս արտակարգ դրության պայմաններում լուծել Պահքը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։ 168․am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգով Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նրանք, ովքեր պահքի մեջ են […]

Սամվել Կարապետյանը 20.000 դոլար է նվիրել ՌԴ-ից հայերին ինքնաթիռով ՀՀ վերադարձնելու համար

«Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր  Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 20 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը կուղղվի Ռուսաստանից մեր հայրենակիցներին ինքնաթիռով  անվճար Հայաստան վերադարձնելու գործին: Սակայն Սամվել Կարապետյանը միակը չէ, այլ  աջակիցներ էլ կան, որոնց վերաբերյալ մեր հիմնադրամն արդեն պաշտոնական տեղեկատվություն է տարածել, բացի այդ, նվիրատուների ամբողջ ցանկը հրապարակված է  հիմնադրամի կայքում»,- ի […]

Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ

Եկեղեցին կոչ է արել քաղաքացիներին ներկա չգտնվել զանգվածային միջոցառումներին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սուրբ Զատկի տոնակատարությունները եկեղեցում տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով», – ասաց նա՝ հավելելով․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցին, մենք բոլորս ըմբռնումով ենք մոտենում այս խնդրին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված