23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է իրականում կատարվել քաղավիացիայում․ Ճաղարյանը բացում է փակագծերը

Ես Ազգային անվտանգության ծառայություն էի  հրավիրվել որպես վարչապետի խորհրդական, կապված իմ զեկույցի հետ: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նշեց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Ես չեմ խախտի օրենքները, ես չեմ խախտի գաղտնիությունը, բայց  ես չեմ ենթարկվի որեւէ կողմի ճնշման, ինչը տեղի չի ունեցել Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ-ն մտահոգված էր իմ հրաժարականով եւ նրանով, թե որն է ավիացիայի քայքայումը: Ես բացատրեցի եւ կարողացա եւ համախոհներ գտա: Վստահեցնում եմ, որ իմ վրա ոչ մի ճնշում չի եղել եւ հետագայում էլ դուք կտեսնեք»,-ասաց նա՝ հավելելով, որ իր նպատական է բարձրաձայնել իր ոլորտին առնչվող խնդիրները եւ լուծել դրանք: Նա հետեւյալ առաջարկությունը արեց խնդիրները լուծելու համար:

«Երկրի Կառավարությունը կարող է հիմա միջամտել որպես  նոր պետություն, որպես համաշխարհային համաճարակում գտնվող անպատրաստ պետություն ավիացիայի ոլորտում, խնդրել` հետաձգել այդ որոշման ընդունումը: Երկրորդ` հրավիրել միջազգային փաստաթղթերին տիրապետող էքսպերտների, որոնք կարող են կազմել Հայաստանի ավիացիոն  իշխանությունների հիմնարար փաստաթղթերը  ամենավերջին պահանջներին համապատասխան: Հրավիրված մասնագետները թրեյնինգներ անցկացնեն մեր մասնագետների շրջանում եւ տալ համապատասխան սերտիֆիկատներ: Մինչեւ հերթական աուդիտի անցկացումը կատարել այն բոլոր գործողությունները, որ այդ վերապատրաստված մասնագետները կարողաննա կազմել, թարմացնել օրենք հանդիսացող փաստաթղթերը եւ կատարել դրանց վերահսկումը: Սա Հայստանի քաղաքական ավիացիայի սեւ ցուցակում չհայտնվելու միակ ճանապարհն է: Ես ուզում եմ, որ մեր Կառավարությունը դեմքով անդրադառնա ստեղծված  իրավիճակին»,-ասաց Ճաղարյանը` նշելով նաև, որ պատրաստ է օգնել իշխանություններին:

Ճաղարյանը նաև նշեց, որ Տաթևիկ Ռեւազյանը չէր կարող տեղեկացված չլինել  համակարգում առկա թերացումներից:«Շատ խելք պետք չէր ունենալ հասկանալու համար, որ ցանկացած ավիացիայի ոլորտից եւ Քաղավիացիայի կոմիտեի կառուցվածքին ծանոթ մասնագետի համար, որ հասկանար` նույնիսկ զեկուցելու կամ չզեկուցելու պարագայում, եթե չկա համապատասխան կառուցվածքը, եթե չկան համապատասխան վերահսկող մարդկանց վերապատրաստումների փաստաթղթերը, եթե չկան նրանց ընդունման եւ վերահսկման մեխանիզմները, այստեղ արդեն տեղեկացված լինել, չլինելը նշանակություն չունի: Երբ չկա այդ համակարգը, այդ թերացումները չէին կարող չլինել»,- նշեց նա։ 

Ճաղարյանը նշեց նաև, որ ինքը բազմիցս փորձել է օգնել Տաթեւիկ Ռեւազյանին, սակայն այդ օգնության առաջարկը չի ընդունվել: 

«Աղմկահարուց զեկույցից հետո մենք գտնվում ենք «սեւ ցուցակում» հայտնվելու եզրին։ Ինչպես փորձը ցույց է տալիս, սեւ ցուցակում հայտնված երկրներին եվրապական պետությունները ագելում են մուտք գործել իրենց երկիր: Իհարկե, կան հնարավորություններ խուսափելու այդ ամենից, այսինքն ավիաընկերություններին որպես անհատ միավորներ հնարավորություն է տրվում անցնել այդ ստուգումները եւ որպես ավիաընկերություն հաստատել իրենց կարողությունները թռիչքային անվտանգության միջազգային նորմերը կատարելու տեսանկյունից: Այսինքն անկախ նրանից, որ երկիրը պատրաստ չէ ապահովել այդ նորմերը, Եվրամիությունը պատրաստ է առանձին ավիաընկերություններին տալ այդ հնարավորությունը: Օրինակ Մոլդովան, որ այդ ցուցակում է, բայց մոլդովական 3 ընկերությունները իրավունք են ստացել թռիչքներ կատարել»,- ասաց նա:

Հակոբ Ճաղարյանը նշեց, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել, քանի որ բազմիցս առաջարկներ է ներկայացրել վարչապետին, որոնք անպատասխան են մնացել:

«Եթե ես պետք է մասնագիտական խորհուրդներ ներկայացնեմ, որոնք չլսվեն, չկատարվեն, ես իմ աշխատավարձ ստանալը գտնում եմ անտեղի, ինչի համար եմ ես այդ դեպքում զբաղեցնում այդ պաշտոնը, ես երբեք չեմ ձգտել պետական համակարգում ունենալ պաշտոն, որեւէ աշխատավարձի համար: Ես բավականին ապահովված մարդ եմ եւ կարող եմ ինձ թույլ տալ երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքով աշխատել , ոչ իմ աշխատավարձի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երևի իր զեկույցները հոգեհարազատ չէին վարչապետին։

«Միջազգային ավիացիոն կազմակերպության կողմից Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին լիցենզիայից զրկելու հետ կապված զեկույցին ես ծանոթ եմ, սակայն չեմ կարող հրապարակել, ինչպես եւ ցանկացած այլ փաստաթուղթ, որն ինձ հասել է ծառայողական ճանապարհով իմ  վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակ: Այսինքն ես կարող եմ բացատրել իմաստը, սակայն չեմ կարող որեւէ մեջբերում անել, կամ հանրայնացնել այդ փաստաթուղթը: Բայց քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, իսկ երկիրն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին», ես կարծում եմ՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը եւ ինքը գնահատի` ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Հակոբ Ճաղարյանը համաձայն չէ Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած  պարզաբանման բովանդակությանը: «Ես փորձեմ պարզաբանեմ, թե ինչումն են թերությունները: Ընդհանրապես, ցանկացած երկրի ավիացիոն իշխանություններն ունեն իրենց գործառույթները,  եւ այդ գործառույթները վերագրված են նաեւ Հայաստանի քաղաքական ավիացիայի կոմիտեին որպես Հայաստանի ավիացիոն իշխանություններ: Ավիացիոն  իշխանություններն ունեն հատուկ գործառույթներ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ: Ոլորտի քաղաքականությունը որոշում է համապատասխան նախարարությունը, իսկ ավիացիոն իշխանությունները կատարում են զուտ տեխնիկական կարգավորումներ, դրանցից են` թռիչքային անվտանգությունը, ավիացիոն անվտանգությունը եւ այլն: Ընդ որում որոշում  ընդունողը, կատարողը եւ վերահսկողը պետք է լինեն միմյանցից անկախ մարմիններ: Միջազգային ավիացիոն կազմակերպությունները տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ստուգումներ են կազմակերպում եւ անդրադառնում եմ իմ նշած կետերին, փաստորեն այդ զեկույցում  իմ նշված բոլոր ոլորտներում կան նկատողություններ եւ միջազգային կարգավորումներին անհամատեղություններ, այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում շատ վիրավորական մի փաստ է նշվում, որ Հայաստանը որպես շահագործողի երկիր ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը եւ ավիաընկերություններին, վերահսկել թռիչքային անվտանգությունները միջազգայնորեն ընդունված կանոնակարգի»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղավիացիայի կոմիտեն իր պարտականնությունները, ինչպես նշված է զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել,  կամ ոչ  պատշաճ է կատարել։

Ճաղարյանը նշեց՝ ֆեյսբուքյան օգտատերերը հաճախ իրեն քննադատում են՝ ասելով, թե նախկին ռեժիմի հետ է կապված, մինչդեռ ինքը երեբեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել նախկինում․ «Ես երբեւիցե պետական պաշտոն չեմ զբաղեցրել, երբեւիցե որեւէ պետական կառույցում չեմ աշխատել, ոչ էլ համագործակցել եմ: Ես օդաչու եմ, ավարտել եմ զինվորական ուսումնարանը օդաչու-կործանիչի կարգավիճակով, հետո Ակտյումինսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնարանը: Կամակերպել եմ Հայաստանի առաջին սեփական ավիաընկերություններից մեկը, երկար տարիներ կառավարել եմ այդ ընկերությունը, աշխատել եմ աշխատի մի շարքն ընկերություններում, առաջին կարգի օդաչու եմ, ունեմ մոտ 8000 թռիչքաժամ, որից 6000-ը Հայաստանում Յակ-40-ի վրա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ