22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թորոսյանն ահազանգող սցենար է ներկայացրել

Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել. եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով լուսանկար է հրապարակել: Նա, նաեւ հավելել է. «Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից […]

Արայիկ Հարությունյանի՝ կաշառքի գործով կալանավորված նախկին տեղակալը ենթարկվում է քրեական հետապնդման. Փաստաբանի հայտարարությունը

ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը հայտարարություն է տարածելով՝ նշելով, որ իր պաշտպանյալը ենթարկվում է  քրեական հետապնդման։ «Գևորգ Լոռեցյանն ակնհայտ անհիմն մեղադրանքով կալանավորվեց հինգ ամիս առաջ: Վերջինս մինչ օրս որևէ սուր հայտարարությամբ հանդես չի եկել իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ և նշել է, որ ապավինում է ՀՀ արդարադատությանը ու հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում […]

Կառավարությունը լվանում է ձեռքերը․ 168.am

168.am–ը գրում է․ «Մինչ համավարակն անարգել մոլեգնում է Հայաստանում, կառավարությունը որոշել է բացել տնտեսությունը։ Երբ կորոնավիրուսով վարակվելու տեմպերն անհամեմատ ավելի փոքր էին՝ մտցրեցին արտակարգ դրություն։ Հիմա տեմպը, ինչպես նաև փաստացի վարակվածների թիվ մի քանի անգամ ավելի շատ է, բայց կառավարությունը հանում է գրեթե բոլոր սահմանափակումները՝ մարդկանց ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։ Առանց այդ էլ համավարակն այնքան […]

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք, մահացել է 3 պացիենտ

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 112-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2619-ի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 պացիենտ: Ապաքինվել է 1111 մարդ, այս պահին բուժվում է 1462-ը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 40 դեպք կա և մահվան 6 անուղղակի դեպք:

Փուլայի՞ն թե՞ փաթեթային տարբերակ․ Լավրովի հայտարարության հետքերով․ «Ժողովուրդ»

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կապերի ապաարգելափակում»: Սակայն ՀՀ արտգործնախարար […]

Վարչապետը հոգնել է բողոքներից, հորդորել է սթափվել ու աշխատել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ մթնոլորտում: Հիշեցնենք, որ նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ, կարելի է ասել, վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ […]

Դավադրություններ, զտումներ, զումով նիստեր․ «Հրապարակ»

․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, […]

Իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է, քան Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

«Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում եւ 99 տոկոսին համարում ծախված։ Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի […]

57 մլն դրամի պարգևատրումներ՝ Արդարադատության նախարարությունում․ Antifake.am

AntiFake.am–ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ Հարցումների պատասխանների արդյունքները ներկայացնում ենք ստորև. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված