09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դու վախենո՞ւմ ես մահից

Դու վախենում ես մահից, բայց Աստված մահ չի ստեղծել:
Դու սիրիր Քրիստոսին, և վախդ կվերանա: Սերը Քրիստոսի հանդեպ հակաթույն է մահվան վախին: Որ իմանաս ինչի համար ես ապրում, չես վախենա մահից: Իսկական սերը վանում է ամեն տեսակ վախ:
Սրբերից մեկն ասում է մենք ամեն ինչի մեջ փորձառու ենք, որովհետև կարող ենք մի քանի անգամ փորձել և սովորել որակյալ անել դա, միայն մահն է, որ մեկ անգամ է պատահում, դրա համար մենք անփորձ ենք դրա մեջ և վախենում ենք մահից՝ անորոշությնա պատճառով:
Բարի գիշեր բոլորիս՝ առանց վախերի, քիչ լուրեր, շատ Սուրբ Գիրք, սեր ամենուրեք և խաղաղ գիշեր արթուն մտքով:

Հավատով խոստովանիմ (22)
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս խունկ, ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ։ Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին, եւ ամուր դուռ՝ իմ շրթներին, որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման. Սաղմոս 139:11

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ