Հիշեք, որ Փաշինյանն անձամբ այնուհանդերձ Լավրովի հայտարարություններն այդպես էլ «դուխ» չարեց շիտակ մեկնաբանելու. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովի աղմկահարույց հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Սկիզբ առած ներքաղաքական եռուզեռի պատճառը ոչ միայն Արցախի նկատմամբ մեր սրտատրոփ վերաբերմունքն է, ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների խիստ մտահոգիչ շեշտադրումները, այլև այն, թե ինչպես է հանկարծակիի եկած գործող իշխանությունը փորձում պլստալ հայ ժողովրդի և քաղաքական շրջանակների մոտ […]