17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային 239 դեպք

Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 239-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4283-ի (մայիսի 15-ին՝ 4044): ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1791 մարդ, այս պահին բուժվում է 2415-ը: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 դեպք, ընդհանուր՝ 55 դեպք։

Մամուլի նկատմամբ ճնշումները և սահմանափակումները արտակարգ դրության ժամանակ

Մեդիա պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Արդեն երկու ամիս է Հայաստանը գտնվում է Արտակարգ դրության ռեժիմում, որը հարթ չընթացավ մեդիադաշտի համար, բազմաթիվ սահմանափակումներ և ճնշումներ եղան, որոնց «Մեդիա պաշտպան» Նախաձեռնությունը պարբերաբար անդրադարձել է։ Մի շարք քաղաքական գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանն անհասցե մեղադրանքներ հնչեցրեցին լրատվական դաշտի հասցեին` […]

«Ինքնամեկուսացած» Թորոսյանը՝ աշխատանքի գնալիս․ տեսանյութ

Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնում աշխատանքի։ «Պողո՞ս, քեզ կրկին խաբեցին «ինքնամեկուսացած» նախարարը…»,– գրել է նա Նշենք, որ Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասել էր, որ Առողջապահության նախարարությունում վարակակրի հայտնաբերումից հետո ինքն ինքնամեկուսացվել է նախարարությունում։ «Աշխատանքի վայրում եմ, […]

Գործադիրը տեղյակ չէ՝ ով է վարչապետին տվել քաղաքացիների հեռախոսահամարները․ 168.am

168.am-ը գրում է․ «Դեռևս ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարում էր ՀՀ այն քաղաքացիներին, որոնց էլեկտրաէներգիան անջատել էին վճարումները չկատարելու պատճառով: Քանի որ բաժանորդի հեռախոսահամարը համարվում է անձնական տվյալ, հարց էր ծագում՝ ինչպե՞ս են կոմունալ վճարումները չկատարած մարդկանց հեռախոսահամարները հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Հարցի պատասխանը ստանալու համար 168.am-ը հարցում ուղարկեց Կառավարություն՝ պարզելու համար, թե ինչպե՞ս […]

Կորոնավիրուսը, որ չգիտես թե ում շունն էր, սկսում է կծել

Լավ, ո՞րն է «արտակարգ դրության ռեժիմը» էլի մեկ ամսով երկարաձգելու իմաստը, եթե գրեթե ամեն ինչ՝ հասարակական տրանսպորտից մինչև տնտեսություն, պատկերավոր ասած՝ բացվում է: Ու որքան էլ ասում են, թե կառավարության գործողություններում ու նույնիսկ իրավիճակային նախանշած քայլերի հաջորդականության մեջ տրամաբանություն փնտրելը ժամանակի անօգուտ ծախս է, երևի անհույս լավատես եմ, որ ոչ միայն շարունակում եմ փնտրտուքը, այլև […]

Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել՝ անդրադառնալով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը: Այս անգամ նա տեսանյութը վերնագրել է «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:  

«Մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքականության սկզբունք. Ցեղասպանությունը՝ հեչ, մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ապրիլի 24-ին թվիթերում հրապարակած գրառման մեջ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած որ ԵՄ-ն բազմիցս հայտնել է իր կարծիքը այս հարցով։ Օրինակ ՝ 2015 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր […]

«Իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի «դմփ դմփ հու-ի» հեղաշրջումը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական ընդդիմությունը նշանակովի ու պատվերով չի լինում։ Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Այն իրենից ենթադրում է գաղափարների մրցապայքար ու բազմակարծություն, որտեղ առկա է ընդդիմադիր և իշխանական հատվածներ։ Եվ նախկինում և առավել այսօր արդիական է, թե ո՞վ է իրական ընդդիմությունը հարցը։ Հասարակության մեջ […]

«Զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տիկին Անդրեա Վիկտորինին Մեծահարգ տիկին դեսպան, Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել: Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված