ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին
Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե […]





































