Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրանով սահմանվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական […]





































