14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Միջազգային հանրության գնահատականները այս փուլում պետք է դատապարտեն Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունները, նպաստեն Ադրբեջանի արկածախնդրության դադարեցմանը, տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության վերահաստատմանը»:

Ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա․ Սուրիկ Խաչատրյան

Սիրելի՛ սյունեցիներ, իմ հա՛յ ժողովուրդ ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցիք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, […]

Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ. Յուրի Խաչատուրով

«Ես առավոտյան եղել եմ նախարարությունում, ինչ կարողացա՝  այնտեղ ասացի, հիմա գնում եմ Գլխավոր Զինկոմիսարիատ»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Յուրի Խաչատուրովը վստահեցրեց. «Ամեն ինչ լավ կլինի, ես կարծում եմ՝ կլինի դժվար, բայց, ամեն դեպքում, ամեն ինչ լավ կլինի, լավ եղեք»:

Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է. սպասում եմ ցուցակագրման. գեներալ Սեյրան Սարոյան

Գեներալ Սեյրան Սարոյան ուղերձով է հանդես եկել. «Այսօր` վաղ առավոտյան, հերթական անգամ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով: Ինչպես նախորդ պատերազմներում, այնպես էլ հիմա, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում իմ պատրաստակամությունն եմ հայտնում: Իմ լավագույն դեղամիջոցը հայրենիքի համար պատերազմելն է և այս պահին էլ ուշի ուշով սպասում եմ ցուցակագրման` […]

Մենք պատմության ընթացքում մշտապես հպարտորեն պաշտպանվող ժողովուրդ ենք։ Կանենք դա նաեւ հիմա։ Ես դա գիտեմ»․ Լևոն Արոնյան

«Երբ ես փոքր էի, պապիկս պատմում էր, որ ընտանիքս սերում է Ղարաբաղից։ Իմ առաջին մեծ մրցաշարը ես հաղթեցի Ստեփանակերտ հիանալի քաղաքում։ Մենք պատմության ընթացքում մշտապես հպարտորեն պաշտպանվող ժողովուրդ ենք։ Կանենք դա նաեւ հիմա։ Ես դա գիտեմ»,- գրել է Լեւոն Արոնյանը

Այս պահին ես բոլորին կոչ եմ անում հանգիստ լինել, պատրաստ լինել յուրաքանչյուրն իր առջև դրած խնդիրը մեր երկիրի պաշտպանության առումով կատարելու». Սեյրան Օհանյան

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ է Զինված ուժերի ղեկավարության հետ և վստահ է, որ Զինված ուժերի ղեկավարությունը  գիտի՝ ինչպես կատարել իր առջև դրված խնդիրները. «Այդ հերթական թուրք-ադրբեջանական սադրանքին մենք կարող ենք դիմագրավել միայն հայկական բանակի շուրջ համախմբվելով, և նաև՝ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ ու ՀԱՊԿ […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները պատրաստ են իրենց ավագ ընկերների հետ զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարույթյուն է տարածել. «ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հայտարարությունը Մեր հայրենիքն այսօր կրկին վտանգված է` վաղ առավոտից Ադրբեջանը հերթական անգամ նենգաբար Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծել է ագրեսիա` շփման գծի ողջ երկայնքով սկսելով ռազմական լայնամասշտաբ գործողություններ, թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: ՀՀԿ ԳՄ-ն տեղի ունեցածի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:  […]

Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը»․ Ռոբերտ Քոչարյան

Սիրելի հայրենակիցներ, Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը զենքի ուժով։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն մասին, թե որն էր թշնամու այսչափ լկտիանալու պատճառը։ Հիմա բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Մենք բոլորս պետք է մեզ Պաշտպանության բանակի զինվոր համարենք, լինենք […]

Հո՛ղ հանձնողին հողին ենք հանձնելո՛ւ. Խաչիկ Ասրյան

Հո՛ղ հանձնողին հողին ենք հանձնելո՛ւ Հերո՛ս Հայ Ազգ Այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ին, Արցախի սահմանի ողջ երկայնքով խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված, հորինված Ադրբեջանի հրոսակների կողմից իրականացված պատերազմական գործողություններից անցել է 9 ժամ: Հայաստանի հազարավոր կամավորականներ, ովքեր ընդգրկված են տարբեր մարտական ջոկատներում, պատրաստակամություն են հայտնել մեկնել Արցախ՝ ռազմաճակատ՝ մասնակցելու Հայոց Սուրբ Հողի պաշտպանության համար մղվող մարտերին: Սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված