«Թշնամին իր քթին պետք է ստանա. այստեղ չի՛ կարող լինել նիկոլական, սերժական, քոչարյանական». Արմեն Աշոտյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն մեկն իր տեղում ու չափով առանց ավելորդությունների․․․ Մենք շարունակում ենք աջակցությունը թիկունքում հնարավոր ուղղություններով կամավորականներից մինչև կանոնավոր բանակի շարքեր։ Արյունատվությունից մինչև անհրաժեշտ պարագաների հավաքագրումներ։ Կարիքների գնահատման վրա հիմնված թիրախային օժանդակություն ենք իրականացնում։ Միասին #հաղթելուենք Տերը պահապան լինի ամենքիս։ #Միասնական_Հայաստան_Արցախ»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննդատել է Թուրքիայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վտանգավոր է համարում։ «Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ թվում են չմտածված ու վտանգավոր»,- ասել է Մակրոնը։ Նա ընդգծել […]
Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։ «2016թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով: 2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու […]
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Հարց– Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան: – Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ […]
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը գնում է 3,000-4,000 վարձկանների մասին, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: […]
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ, օր 4-րդ Երեւանում եւ Արցախում այսօր իշխանությունը ռազմական ղեկավարությունն է… Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է… Այսօր հին ու նոր գեներալիտետը, զինվորն ու հրամանատարը միակ իշխանությունն են մեր երկրում․․․ Մեր զինվորի բազկին՝ ուժ, մեր հրամանատարների ոգին՝ անպարտ եւ […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենը իր էջում գրել է՝ Բռնի մարտեր են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նրանցից շատերը զոհվել են: Այստեղ Դանիայից դժվար է տեսնել իրավիճակը, բայց ես չեմ կասկածում, թե որտեղ եմ կանգնած: 200% -ը Հայաստանի կողմն է: Ադրբեջանը […]
























