16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարությունը` Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորապես մտահոգություն է հայտնել վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերի 27-ից լրջորեն ծավալվող հակամարտության սրման վերաբերյալ: Ինչպես հաղորդվում է, ադրբեջանցիների հարձակման արդյունքում արդեն արձանագրվել են տասնյակ զոհեր, այդ թվում, քաղաքացիներ, ինչը հրահրում է ավելի լայնածավալ հակամարտությանը տարածաշրջանում: «Ես ցավում եմ այս կյանքերի ողբերգական կորստի համար, իմ անկեղծ ցավակցությունն […]

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, «PRESS» նշան է ունեցել նաեւ հրետակոծության տակ հայտնված մեքենան. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։ Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը եւ «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաեւ Արցախում լրագրողական առաքելություն […]

ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը

Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:  

Խաղաղության կոչ էինք անում, չսեղմեցին մեր ձեռքը, նորմալ է, որ հիմա հուզված են. Աննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիեւային

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող իր և Ադրբեջանի առաջին տիկնոջ լուսանկարներին: Նա, մասնավորապես, գրել է. «Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր […]

«Չհրապարակված. թշնամու ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել հակառակորդի ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»։ Շուշի հասնելու «դրոշախոստումը» մնաց անկատար»,- ասվում է տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։    

Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են: Տեղելացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված