13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին

Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից: ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:

Արցախում զոհվել է դերասան Կարեն Մկրտչյանի որդին

Արցախի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված եւս 51 զինծառայողների անուն-ազգանունները: Նրանց թվում է եղել 2001 թվականին ծնված Մկրտչյան Արմանը: Նա դերասան Կարեն Մկրտչյանի որդին է: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է որդու լուսանկարներով: Արմանն ընտանիքի միջնեկ որդին էր:

Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի լույսը` առաջնագծում զինվորի պատրաստած ամենահամով սուրճով՝ մեր հերոս տղաների հետ»:  

Բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը. Մանվել Գրիգորյանը մեկնում է Արցախ

«Միանալով Արցախի նախագահի ու ժողովրդի կոչին` դիմում եմ բոլոր կամավորներին՝ քաղաքացիական ու նախկին զինվորականներին, ազատամարտն ու Ապրիլյան քառօրյան հաղթած հայ ազգի բոլոր զավակներին: Բոլորիդ, ովքեր թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից կազմ ու պատրաստ սպասում եք: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը: Ես, անձամբ ոտքի եմ կանգնած այս պահին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված