«Կոնսենսուս մինուս մեկ»-ը միս ու արյուն է ստանում։ Իսկ այդ «մինուս մեկը» համառում է՝ պայքարի դուրս գալով սեփական ժողովրդի դեմ․ Փաստ
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը փոթորիկ էր ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ողջ հանրության համար։ Իրադարձություններն անսպասելիորեն կտրուկ զարգացումներ ունեցան հայ ժողովրդի համար, որը 44 օր կերակրվում էր ստով ու կեղծիքով։ Մինչ այդ քաղաքացիների մեծամասնությունը իշխանական պրոպագանդայի արդյունքում կտրված էր իրականությունից և համոզված էր, թե, միևնույն է, հայկական կողմին հաջողվելու է ինչ-որ կերպ հաղթանակ տանել։ […]





































