Ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին զանգվածային ոճրագործություններ․ ԱԳՆ
Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում: Այս մասին նշվում է Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ […]





































