Անհետ կորածի հորն ասել է, թե որդին Ադրբեջանում է. 15 հազար դոլարը ստանալուց հետո ԱԱԾ-ն վրա է հասել /տեսանյութ/
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին` անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. […]





































