9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը

Արցախցի Մարիամ Սարգսյանը նամակ է գրել դստերը՝ Սաթէին՝ հրապարակելով Արցախում արված վերջին լուսանկարը։ «Քեզ ինչպե՞ս ասեմ՝ ինչ կատարվեց… Սաթէ, աղջիկս, գրեթե 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նվիրումն ու ինքնազոհաբերումն արդյունք կունենան։ 3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ (նոյեմբերի 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու։ […]