22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «ԵՒ այսպես: 2020-ի փետրվարին նիկոլենք հայտարարում էին, որ պատրաստ են Կովիդի դեմ պայքարին, ինչը փառահեղ կերպով տապալեցին: 2020-ի դեկտեմբերին նիկոլենք հայտարարում էին, որ գիտեին, որ պատերազմ է լինելու, ուղղակի օրն ու հարվածի տեղը չգիտեին: Պատերազմի ամեն մի օրը, ձևը, կազմակերպչականն ու հետպատերազմյանը տապալեցին: 2021-ին ՀՀ սահմանների դիրքային կահավորումն ու սպառազինության վերականգնումն […]

Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան

Կարեն Հարությունյանը գրում է. «Արցախը մեր աչքի առաջ ընկավ, հայաթափվեց, 1915-ից հետո ազգային ամենամեծ ողբերգության ականատեսը եղանք։ Եվ ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց։ Բոլորը երևի շատ հանգիստ են իրենց խղճի հետ կամ պաշտոնն ավելի թանկ է։ Իսկ Արցախի մասին իրենց տարիների ճամարտակումները […]

Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Սա Սուրենավան համայնքի ղեկավարն է։ Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է։ Ժամերի ընթացքում իրավապահ մարմիններերը սրա դեմ պիտի քրեական գործ հարուցեն ու կալանավորեն սրան։ Եթե սա ասեր շարքային ժեխ, կանցնեինք առաջ, բայց սա համայնք է ղեկավարում եւ մեր հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում։ Դիմում եմ Քննչական կոմիտեին, գրառումս ընդունել որպես […]

12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան

12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան: «Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին, տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. շուրջ 40 ժամ ղեկին լինելով` հասցրել է իր ընտանիքին Հայաստան… Առաջին բուժօգնություն Ինքնապաշտպանություն Մեքենա վարել Լողալ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Սա ամեն մի երեխա պիտի սովորի…»,- Facebook-ում […]

Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի

Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Եվլախում հայկական կողմի հետ բանակցող խումբը հոկտեմբերին նախատեսում է այցելել Ստեփանակերտ, հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումը և բանակցություններն այնտեղ կընթանան։ Նշվում է, որ ադրբեջանցիները Ստեփանակերտ նախատեսում են այցելել հոկտեմբերի 2-ին։ Տեղեկությունը իր կողմից հաստատել է հայկական կողմի հետ բանակցությունների պատասխանատու Ռամին Մամեդովը։

Վարչապետի խոսնակը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց. Տեսանյութ

Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ներկայացնելով բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տվյալները հայտարարեց. «Ինչպես գիտեք, նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է 100 հազար դրամ օգնություն», – ասաց մամուլի խոսնակը։

Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում

Քույրս՝ Սոսեն, որոշում է կայացրել ապրել Արցախում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սոսեի քույր Գոհար Բալասանյանը։ Նա նշել է, որ Սոսեն Արցախը չի լքի։ Հիշեցնենք, որ Սոսեն մասնակցել է 44-օրյա պատերազմին և վիրավորվել։ Նրա հայրը՝ Գրիգոր Բալասանյանը, զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Ադրբեջանը կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դավիթ Մանուկյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, արցախյան պատերազմի մասնակից։ Դավիթ Մանուկյանը ԱԺ պատգամավոր Գեղամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված